Լարիսա Խրապովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լարիսա Խրապովա
Լարիսա Խրապովա.jpg
Ծնվել էմայիսի 10, 1927(1927-05-10)
ԾննդավայրՂզլար
Վախճանվել էհունիսի 1, 2017(2017-06-01) (90 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և լրագրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՀյուսիս-օսեթյան պետական համալսարան
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Լարիսա Եվգենևնա Խրապովա (ռուս.՝ Лариса Евгеньевна Храпова, մայիսի 10, 1927(1927-05-10), Ղզլար - հունիսի 1, 2017(2017-06-01), Դոնի Ռոստով, Ռուսաստան), խորհրդային ռուս գրող, լրագրող, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1969)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Խրապովան ծնվել է 1927 թվականին Դաղստանի Ղզլար քաղաքում` ուսուցչի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Չեչենո-Ինգուշական ԱՍՍՀ-ի Շելկովսկի ստանիցայում, որտեղ նրա հայրն աշխատել է որպես միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Օսեթիա, սկզբում Դարգ-Կոխ կայարան, իսկ 1943 թվականին` Օրջոնիկիձե քաղաք։ Այստեղ Խրապովան ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև` մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը։ Աշխատել է ուսուցչուհի Ստավրոպոլի երկրամասի Բեզօպասնի գյուղում և Օրջոնիկիձե քաղաքում։ 1955 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ, եղել է «Սոցիալիստական Օսեթիա» թերթի գրական աշխատակից։

1966-1967 թվականներին աշխատել է Օրջոնիկիձեի ավտոտրակտորային էլեկտրոսարքավորումների գործարանի «Լուչ» բազմատիրաժ թերթի խմբագիր։ Այս աշխատանքը հնարավորություն տվեց Խրապովային ծանոթանալ աշխատանքային կոլեկտիվի կյանքին։ 1978 թվականին Լարիսա Եվգենևնան վերադառնում է «Սոցիալիստական Օսեթիա» թերթի խմբագրություն։ 1974 թվականին փոխադրվում է Դոնի Ռոստով քաղաք։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրությունը Լարիսա Խրոպովային տվել է հետազոտման մեծ նյութ։ Խմբագրության հանձնարարությամբ Նիկոլաևսկի ստանիցայի և օսեթական Դիգորա գյուղի պարտիզանների վերաբերյալ ակնարկի համար հավաքված նյութերը դրվեցին «Թերեք, սրընթաց գետ » (1960) վեպի հիմքում։ Հետևելով իր հերոսներին, որոնցից շատերը իրական անձիք են, հեղինակը նկարագրում է 1918-1919 թվականների իրադարձությունները Թերեքի վրա։ Վեպի կենտրոնում Բիչերախովի սպիտակգվարդիական բանդաներից Վլադիկավկազ քաղաքի պաշտպանության օրերն են։ Խրոպովայի այս ստեղծագործությանը հաջորդող մի շարք այլ գրքեր` «Կյանք, ընդունիր ինձ» (1965) վիպակը, «Մայա-մայկան նախագահի դուստր» (1965), «Տարափից հետո» (1971) պատմվածքների ժողովածուն, նույնպես գրվել են փաստացի նյութերի հիման վրա և պատմում են բարձրակարգ մտքեր և զգացմունքներ ունեցող ժամանակակից անձանց մասին։ 1974 թվականին, փոխադրվելով Դոնի Ռոստով, գրում է «Գործարանային փողոց» վիպակը, որի հերոսները արտադրական ձեռնարկությունների աշխատակիցներն էին։ Այստեղ նկարագրվում է աշխատանքային կոլեկտիվի առօրյան, բարքերն ու խնդիրները։ Լարիսա Եվգենևնա Խրապովայի «Մեր տունը մեր երեխաների տունն է» նոր վեպը, որը լույս տեսավ 1980 թվականին Դոնի Ռոստովում, նվիրված է բնության պահպանության թեմային։ Բնության պահպանության, նրա նկատմամբ հոգատար և խելամիտ վերաբերմունքի կոչ է անում հեղինակը իր հաջորդ ստեղծագործություններում` «Օրերից մեկը, որոնք շատ են» (1983) և «Իր հոգսը» վեպում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • Հյուսիս-Օսեթական ԱՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Терек — река бурная: Роман. — Оржоникидзе: Сев.- Осетин, кн. изд-во, 1960. 1963.
  • Жизнь, прими меня: Повесть. — Оржоникидзе: Сев.- Осетин, кн. изд-во, 1965.
  • Майя-майка — председательская дочь: Повесть. Рассказы. — Оржоникидзе: Сев.- Осетин, кн. изд-во, 1965.
  • Чем пахнет небо: Рассказы. — Оржоникидзе: Ир, 1969.
  • После ливня: Рассказы. — Оржоникидзе: Ир, 1971.
  • Улица заводская: Повесть. — Ростов н/д: Кн. изд-во, 1977.
  • Дом наш — дом детей наших: Роман. — Ростов н/д: Кн. изд-во, 1980.
  • Один из дней, каких много: Повесть, рассказы. — Ростов н/д: Кн. изд-во, 1983.
  • Своя ноша: Роман. — Ростов н/д: Кн. изд-во, 1985.
  • Одна страница сиятельной жизни. — Ростов н/д: Ростиздат, 2003.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]