Լարիսա Աբդուլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Աբդուլինա
Ծնվել էհուլիսի 28, 1975(1975-07-28) (48 տարեկան)
ԾննդավայրՄիկյաշևո, Դաոլեկանովսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուբաշկիրերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԲաշկորտոստանի պետական համալսարան
Պարգևներ

Լարիսա Աբդուլինա, (բաշկիրերեն՝ Абдуллина Лариса Хашим ҡыҙы, հուլիսի 28, 1975(1975-07-28), Միկյաշևո, Դաոլեկանովսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիր բանաստեղծուհի, թարգմանչուհի, լրագրող։ Բաշկիրերեն և ռուսերեն յոթ գրքերի հեղինակ է։

Բաշկորտոստանի Հանրապետության (2006) և Ռուսաստանի (2008) Գրողների միության, Բաշկորտոստանի Հանրապետության (2002) և Ռուսաստանի (2002) Լրագրողների միության անդամ է, Շայխզադե Բաբիչի անվան հանրապետական երիտասարդական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Աբդուլինան ծնվել է 1975 թվականի հուլիսի 28-ին, Բաշկիրական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դաոլեկանովսկի շրջանի Միկյաշևո գյուղում։ Բաշկորտոստանի պետական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Յեշլեկ» հանրապետական երիտասարդական թերթի խմբագրությունում։

Ներկայումս աշխատում է որպես «Բաշկորտոստան» թերթի գրականության և մշակույթի բաժնի վարիչ։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծուհու բանաստեղծություններն ընդգրկվել են «Բաշկորտոստանի պոեզիայի անթոլոգիայի» մեջ, որը տպագրվել է հանրապետական բոլոր հրատարակություններում, ինչպես նաև` տպագրվել է «Մեր ժամանակակիցը» ամսագրում[1][2], միջազգային գրական-փիլիսոփայական «Տերողորմյա» ամսագրում[3]։

Պրոֆեսիոնալ լրագրողական գործունեությունից բացի նա ակտիվորեն հասարակական աշխատանք է կատարում նաև Բաշկորտոստանի Լրագրողների և Գրողների միություններում։ Եղել է հանրապետական գրական մրցույթի ժյուրիի անդամ[4]։

2012 թվականին Լ. Աբդուլինան բաշկիրերեն է թարգմանել Սվետալանա Դեգտյարյովայի «Եվ ես կվերադառնամ քեզ մոտ» («Һәм мин һиңә ҡайтырмын…») օրագիրը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարուն, երբ քեզ տեսա, 1997, բաշկիրերեն («Һине күргән яҙым»)
  • Նուրբ ակնթարթ, 2003, բաշկիրերեն («Наҙлы мәлем ҡабатланыр һымаҡ»)
  • Հատապտղի համը, 2006, բաշկիրերեն («Еләк тәме»)
  • Մտորումներ կարևորի մասին (հրապարակախոսություն), 2006, բաշկիրերեն («Уйлыларҙы уйландырып»)
  • Եռեսուներեք, 2011, բաշկիրերեն
  • Հինգերորդ տարր, 2011, ռուսերեն
  • Սրտի բանականություն (հրապարակախոսություն), 2012, բաշկիրերեն («Йөрәк аҡылы»)

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին դարձել է «Ոգեշնչման աղբյուրներ» միջտարածաշրջանային բանաստեղծական փառատոնի Գրան Պրի մրցանակակիր[5][6][7]։
  • 2008 թվականին Լարիսա Աբդուլինան արժանացել է Շեյխզադե Բաբիչի անվան հանրապետական երիտասարդական մրցանակին` «Հատապտղի համը» բանաստեղծական ժողովածուի և «Մտորումներ կարևորի մասին» հրապարակախոսությունների հավաքածուի համար[8]։
  • «Ինտելեկտուալ սեզոն» փառատոնի միջազգային մրցույթի հաղթող` «Մանկական պոեզիա» անվանակարգում, (Սակա, 2015)[9]։
  • Ռուսաստանի Դաշնության գրականության տարվա հիշատակի մեդալ (2015 թվական)[10]։
  • «ЛиФФт» փառատոնների Եվրասիական փառատոնի արծաթե մեդալակիր (2016)
  • Բելառուսի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2016 թվական)[11]։
  • Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության մրցանակի դափնեկիր (2018 թվական)[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Абдуллина Л. Дух асаба : стихи/Лариса Абдуллина; пер. с башк. С. Чураевой // Наш современник, 2007. N 5. - С. 143 - 144». Воронежская областная универсальная научная библиотека имени И. С. Никитина. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  2. «Лариса Абдуллина» (PDF). «Наш современник». 2012. № 6. Վերցված է 2014 թ․ հունվարի 17-ին.
  3. Постоянное представительство РБ в Свердловской области(չաշխատող հղում)
  4. «Министерство образования РБ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  5. Лариса Абдуллина из газеты «Йэшлек» завоевала Гран-при на фестивале поэзии «Родники вдохновения»
  6. «Общественно-политический литературно-художественный журнал «Бельские просторы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  7. «X Межрегиональный фестиваль «Родники вдохновения-2006»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  8. Постановление Правительства РБ от 19.06.2008
  9. Под небом Крыма гимн литературного фестиваля прозвучал на башкирском языке // КУЛЬТУРА | новости башинформ.рф
  10. «Открытие Регионального центра доступа к информационным ресурсам Президентской библиотеки им. Б.Н. Ельцина в РБ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
  11. В Уфе лучшим работникам Башкортостана вручили государственные награды // ОБЩЕСТВО | новости башинформ.рф
  12. «Журналист и поэтесса из Башкортостана удостоена премии ТЮРКСОЙ // КУЛЬТУРА | новости башинформ.рф» (ռուսերեն). www.bashinform.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

оцифрованные произведения в Национальной библиотеке имени Ахмет-Заки Валиди Республики Башкортостан
այլ աղբյուրներ