Լատվիայի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լատվիայի մշակույթ, մշակույթը ներառում է ավանդական լատվիական և լիվոնյան ժառանգությունը՝ կրելով ազդեցությունը երկրի բազմազան պատմական մշակութային ժառանգության։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս Ք. ա. 9000 թվականից։ Բալթյան ցեղերը՝ այսօրվա լատվիացիների նախնիները, այստեղ են եկել Ք. ա. 3000 թվականից։ 13-րդ դարից՝ այսօրվա Լատվիան նվաճելուց հետո, որ բալթյան գերմանացիները հաստատվել են այստեղ և աստիճանաբար դարձել վերին դաս և Լատվիան կառավարող։ Ժամանակին լատվիացիները կորցրել են իրենց դիրքերը՝ վերջապես 16-րդ դարում դառնալով ճորտեր։ Այդ գերմանականացված ազգությունները պահպանել են դեռ որոշ տեղական սովորույթներ։ 19-րդ դարում, երբ վերանում է ստրկությունը, Լատվիայի ազգայնական շարժմամբ Լատվիայի անկախության առաջին շարժումն է սկսվում՝ առաջնորդվելով «Երիտասարդ լատվիացիների» կողմից, որոնց խրախուսում էին արվեստագետները և գիտնականները՝ նպատակ ունենալով պահպանելու մշակութային ժառանգությունն ու լեզուն։ Շարժումը հակադարձվում է ռուսականացման ժամանակաշրջանով, որին 20-րդ դարի սկզբին հաջորդում է նոր շարժում։ Դա երկրորդ ազգային զարթոնքի շարժումն է, որը 1918 թվականին տանում է Լատվիայի անկախության հռչակման։ 1934 մայիսի 15-ին Կարլիս Ուլմանիսը պետական հեղաշրջմամբ գրավում է իշխանությունը և հաստատում ավտորիտար ռեժիմ։ Գերմանական օկուպացիայի ժամանակ՝ 1941-1945 թվականների օկուպացիայի շրջանում, Լատվիան կորցնում է իր անկախությունը, քանի որ ԽՍՀՄ-ը այն գրավում է և դարձնում Լատվիայի ՍՍՀ; Խորհրդային կառավարման շրջանն ավարտվում է 1991 թվականին երրորդ ազգային զարթոնքի միջոցով։

Ֆոլկլոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիացիները ունեն ավանդական բանահյուսական հարուստ ժառանգություն, հատկապես ժողովրդական երգեր։ Հայտնաբերվել են մոտ 1.2 միլիոն տեքստեր և 30.000 մեղեդիներ, որոնք թվագրվում են ավելի քան հազարավոր տարիներ առաջ եղած ժամանակով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.lilv/index.php?option=com(չաշխատող հղում) content&task=wiew&id=40&ltemid=124