Լատերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատերիտե աղյուսների պատրաստում, Հնդկաստան

Լատերիտ, երկաթով և ալյումինով հարուստ մակերեսային գոյացություն տոթ և խոնավ արևադարձային շրջաններում, որը գոյանում է լեռնային ապարների հողմահարության արդյունքում:

Լեռնային ապարները քայքայվում են տեղումներից, ջերմաստիճանի տատանումներից, քիմիական կամ մեխանիկական ներազդեցության արդյունքում: Հոսող ջուրը քայքայում է ապարի հիմնական բյուրեղները, նվազեցնելով լավ լուծվող նատրիումի, կալիումի, մագնիումի, սիլիցիումի միացությունների խտությունը և մեծացնելով քիչ լուծվող երկաթի և ալյումինի միացությունները:

Լատերիտը բաղկացած է կաոլինիտից, գյոտիտից, հեմատիտից, որոնք գոյանում են հողմահարության ընթացքում: Բացի դրանից բազում լատերիտներ պարունակում են կվարց՝ մնացուկային ապարի հարաբերական կայուն հանք: Երկաթի օքսիդները գյոտիտներին և հեմատիտներին փոխանցում են կարմրա-գորշավուն բնորոշ գույն[1].:

Լատերիտները հիմք են հանդիսանում արևդարձային գոտիներում կարմրահողերի առաջացման համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Комментарии // Пять континентов / Н. И. Вавилов. Под тропиками Азии / А. Н. Краснов. — 1987.