Լավրելիոպսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավրելիոպսիս

Լավրելիոպսիս ծաղկող բույսերի դաս, որին ընդամենը մի տեսակ է պատկանում՝ Լավրելիոպսիս ֆիլիպպիանա ծառը, ճանաչված որպես տեպա և վավան։ Էնդեմիկ է Չիլիում և Արգենտինայի նեղ հարևան շերտում։ Չիլիում այն հայտնաբերել են Մաուելից մինչև Այսեն։ Լավրելիոպսիս ֆիլիպպիանան աճում է խոնավ և խորը հողերում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավրելիոպսիս ֆիլիպպիանան մշտադալար ծառ է մինչև 30 մ բարձրությամբ և 1.4 մ տրամագծով, բարակ կեղևով, անուշաբույր փայտով և դափնու հետ արտաքին նմանությամբ։ Տերևները անուշաբույր են, երկարավուն, թուլանում են հիմքում, ունեն 4.9 սմ երկարություն և 1.5-4 սմ լայնություն, փայլուն և կաշվենման են։ Միջնամասը դեղին մազիկներով է, ծայրերը երկու վերին երրորդում խիստ ատամնավոր են, յուրաքանչյուր ատամ ավարտվում է մի փոքր կետով։ Ծաղիկները հերմաֆրոդիտ են կամ միասեռ, դրանք փոքր են, մոտավորապես 5-6 մմ երկարությամբ, կարմրականաչավուն, դասավորված ցեղաձևերով։ Պտղակոթերը մազոտ են՝ մոտ 2-3 մմ երկարությամբ, զանգակաձև ծաղկաթերթիկներով, որոնք բաժանված են 7-9 թերթիկների քիչ թե շատ իրար հավասար, դրսից մազոտ են՝ 4 առէջով և 8-20 ստամինոդով, մի քանի պտղաթերթով, ոճը փետրավոր է, խարանով։ Պտուղը պատենավոր է։

Օգտագործումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտը օգտագործվում է շինարարության մեջ, սակայն այն փտում է, երբ ենթարկվում է դրսի խոնավության։ Ծառը տնկվել է Իսպանիայում[1]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավրելիոպսիս անունը մատնանշում է արտաքին նմանությունը Լաուրուս բույսին։ Ֆիլիպպինիա անունը խորհրդանշում է Ռոդոլֆո Արմանդո Ֆիլիպիին, ով գերմանացի-չիլիացի բնագետ էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chilean plants cultivated in Spain» (PDF). José Manuel Sánchez de Lorenzo-Cáceres. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավրելիոպսիս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավրելիոպսիս» հոդվածին։