Jump to content

Լապտեր դիոգինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լապտեր դիոգինյան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1883
ԳրասենյակԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Լուծարվել է1888

«Լապտեր դիոգինյան», երգիծական հանդես։

Լույս է տեսել 1883-1888 թվականներին Կ. Պոլսում՝ ընդհատումներով և անկանոն պարբերականությամբ։ Արտոնատերը եղել է Ի. Տերենցը, խմբագիրը՝ Արամ Աշճյան։

Լուսաբանել է հայկական վարժարանների և ուսուցիչների վիճակը, ծաղրել քահանայական դասի արատներն ու «բարեպաշտ» հավատացյալների պահվածքը։ Տպագրել է նաև զվարճալի մանրապատումներ, ասուլիսներ, հանելուկներ, երկխոսություններ, խրատական ասացվածքներ։ Ունեցել է հայատառ թուրքերեն բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։