Լաուրա Քեոսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Քեոսայան
Ծնվել էփետրվարի 8, 1982(1982-02-08)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (2004) և Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (2008)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Դավիթ Քեոսայան

Լաուրա Դավթի Քեոսայան (փետրվարի 8, 1982(1982-02-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի հայ դերասանուհի։ Ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի թոռը, պրոդյուսեր Դավիթ Քեոսայանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրան լույս աշխարհ է եկել շատ հայտնի ընտանիքում։ Նրա պապը անվանի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանն էր, տատը՝ ոչ պակաս անվանի դերասանուհի Լաուրա Գևորգյանը, ում պատվին էլ անվանակոչվել է աղջիկը։ Պակաս հայտնի չեն նաև նրա հայրը՝ պրոդյուսեր, ռեժիսոր, դերասան Դավիթ Քեոսայանը, և հորեղբայրը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։

Թվում էր, որ Լաուրան չի կարող խուսափել դերասանի մասնագիտությունից, սակայն նա, թեև շատ էր սիրում և հարգում ազգականներին, չէր պատրաստվում դառնալ դերասան։ Թեպետ 13 տարեկանում նա նկարահանվեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» տեսահոլովակում, որի հեղինակը Տիգրան Քեոսայանն է, բայց նա իր ապագան տեսնում էր այլ մասնագիտությունում, որը չէր ենթադրում մեծ ճանաչում։ Նա ընտրել էր տնտեսագետի մասնագիտությունը։

Դպրոցից հետո նա ընդունվեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետ, սակայն շուտով նկատեց, որ թվերի հետ աշխատանքն իրեն չի հետաքրքրում, և ինքը սխալ ընտրություն է կատարել։ Լաուրային հետաքրքրում էր կինոն։ Հորը չնեղացնելու համար նա ավարտեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը և ընդունվեց Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ, որն էլ ավարտեց 2008 թվականին։ Նույն թվականին նա աշխատանքի անցավ Եվգենի Վախթանգովի անվան Պետական ակադեմիական թատրոնում[2]։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կառլսոն» անտրեպրիզ-մյուզիքլ։ Գերարդ Վասիլևի հիմնադրամ և մանկական մյուզիքլի ակադեմիա՝ Վախթանգովի թատրոնի բեմում։ Դերը՝ Ֆրեկեն Բոք։ Ռեժիսոր՝ Ժաննա Ժերդեր։
  • «Սպիտակ ակացիա»։ Դերը՝ Օլգա Իվանովնա։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Իվանով։
  • «Կանանց ափ» (պլաստիկ կոմպոզիցիա ըստ Մառլեն Դիտրիխի երգերի)։ Սոլո։ Ռեժիսոր՝ Անժելիկա Խոլինա։
  • «Խեղկատակություն» ըստ Չառլզ Մորիի։ Դերը՝ ռեժիսոր Սյուզաննա Հանթսմեն։ Ներկայացման ռեժիսոր՝ Իրինա Պախոմովա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Արծաթափայլ հովտաշուշան-2»
  • 2004 - «Պատվի վարքականոն-2»
  • 2005 - «Սիրուհին»
  • 2006 - «Երեք կիսագրացիա»
  • 2006 - «Գովազդային ընդմիջում»
  • 2007 - «Սեր դանակի սայրին»` Լյալյա (Լաուրա Սարկիսովա), Արտյոմ Սարկիսովի թոռնուհին
  • 2008 - «Աղջիկը»` Մանյա
  • 2008 - «Բեմելով գնչուհին» ` Լիգիտա
  • 2009 - «Սիրելով չեն ուրանում»` Յուլյա
  • 2010 - «Ճակատագրի խորհրդավոր վաղը»
  • 2010 - «Վերա։ Նադեժդա։ Լյուբով»
  • 2010 - «Վերջին հռոմեացիները»
  • 2010 - «Միակ տղամարդը»
  • 2011 - «Ծովային դևեր-5» (17-րդ սերիա՝ «Նախահարսանեկան տենդ»)` Թինա
  • 2012 - «Սկլիֆոսովսկի» (1-ին եթերաշրջան)` Էմմա Լուսպարյան, Բրագինի սիրուհին, անեստեզիոլոգ
  • 2013 - «Սկլիֆոսովսկի» (2-րդ եթերաշրջան)` Էմմա Լուսպարյան
  • 2013 - «Այց»
  • 2014 - «Մանեկենուհին»
  • 2014 - «Ծով, լեռներ, կերամզիտ»` Էլիտա
  • 2015 - «Ջունա»` Ջունա Դավիթաշվիլի

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս ուսանողական տարիներին, «Բեմելով գնչուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երիտասարդ դերասանուհին ծանոթանում է գործընկերոջ՝ Իվան Ռուդակովի հետ։ Բռնկվում է սիրավեպ, և նրանք շուտով ամուսնանում են։ Ծնվում է նրանց դուստրը՝ Սերաֆիման։ Իր հղիության մասին Լաուրան իմանում է «Սկլիֆոսովսկի» սերիալի նկարահանման ժամանակ, և նրա էկրանային հղիությունը ոչ թե բեմադրված է, այլ իսկական։

2013 թվականին Լաուրա Քեոսայանն ու Իվան Ռուդակովը ամուսնալուծվեցին, թեև մինչ օրս պահպանում են ընկերական հարաբերություններ և միասին դաստիարակում են դստերը[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապը` Էդմոնդ Քեոսայան

Տատը` Լաուրա Գևորգյան

Հայրը` Դավիթ Քեոսայան

Մայրը` Անահիտ Քեոսայան

Հորեղբայրը` Տիգրան Քեոսայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Լաուրա Քեոսայան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]