Լաուրա Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լաուրա Մուրադյան
Ծնվել էհոկտեմբերի 3, 1940(1940-10-03) (83 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1992)

Լաուրա Գուրգենի Մուրադյան (հոկտեմբերի 3, 1940(1940-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2003)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1969 թվականից՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1992 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 1995 թվականից, միաժամանակ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Հանդես» պարբերականի հիմնադիր-խմբագիր։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նոր և արդի գրականության խնդիրներին՝ «Վրթանես Փափազյանը գրականության պատմաբան և քննադատ» («Գրական դեմքեր» ժողովածուում, 1976), «Արփիար Արփիարյան. կյանքը և ստեղծագործությունը», 1991։ Կազմել է Րաֆֆու երկերի ժողովածուի 11-րդ (1991) և 12-րդ (1999) հատորները, «Հայ քննադատական մտքի պատմության մատենագիտությունը» (1987), համահեղինակ է «Հայ քննադատության պատմություն» (հ. 2, 1997), «Հայ վեպի պատմություն» (2006) գրքերի[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]