Լաուլաու
Jump to navigation
Jump to search
![]() Լաուլաու խոզի մսով | |
Հավայան խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | ձկնային ուտեստ և խոզի մսով ուտեստ |
Առաջացման երկիր | Հավայան կղզիներ |
Լաուլաու հավայան ազգային ուտեստ։ Այն բաղկացած է խոզի մսից, որը փաթաթված է Լուաուի տերևների մեջ։
Հնում միսը կամ ձուկը դնում էին ամանի կենտրոնում և փաթաթում լուաուի տերևներով։ Այնուհետև այդ տերևները տեղադրում էին ստորգետնյա Կալուա վառարանի մեջ։ Այնուհետև վառարան դնում էին շիկացած քարեր, որոնք փաթաթված էին լինում բանանի տերևների մեջ։ Որոշ ժամանակ անց լաուլաուն պատրաստ էր լինում։
Այսօր լաուլաուն պատրաստում են լուաուից, աղի խեցեմորթից, ինչպես նաև խոզից, տավարից և հավից։ Լաուլաուն մատուցում են ճաշին՝ բրնձի և մակարոնեղենի հետ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Laudan Rachel (1996)։ The Food of Paradise: Exploring Hawaii's Culinary Heritage։ ISBN 0824817788։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-22-ին։ Վերցված է 2021-01-17
- Kam Nadine։ «Honolulu Star-Bulletin Features»։ starbulletin.com։ Արխիվացված օրիգինալից 2012-04-22-ին։ Վերցված է 2008-06-16