Հավայան խոհանոց
Արտաքին տեսք
Հավայան խոհանոց, ներկայացնում է Հավայիի ազգային խոհանոցը։ Տարբեր ազգերի, մասնավորապես ամերիկացիների, չինացիների, ֆիլիպինցների, ճապոնացիների, կորեացիների, պորտուգալացիների, մշտական ներգաղթի շնորհիվ Հավայիի խոհանոցը իր մեջ ներառում է բազմաթիվ կուլինարային սովորույթներ[1]։
Հիմնական բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրգեր և բանջարեղեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հացի ծառ — հանդիսանում է հիմնական սննդամթերքը. Այս ծառի պտուղները խաշում են, թխում են, չորացնում են, կամ էլ հում են ուտում։ Դրանցից նույնիսկ խմոր են պատրաստում։
- Տարո — բույս է, որի պալարները օգտագործում են խաշած կամ թխած վիճակում։
- Մոլուկյան եղրիզենի (կամ լումբանգ) — այս ծառի սերմերը նույնիսկ հում վիճակում ուտելի են։
- Կոկոս — տրոպիկական պտուղ է։ Օգտագործվում է ինչպես հում, այնպես ել պատրաստված վիճակում։
- Խիկամա — բուսատեսակ է, որը նույնպես լայնորեն օգտագործվում է սննդի մեջ։
Միս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավարի միսը Հավայիում տարածում է գտել 19-րդ դարից սկսած։ 20-րդ դարի կեսերից սկսած Հավայիի հողերի արդեն կեսի վրա ակտիվ անասնաբուծություն էին կատարում։ Միսը օտագործվում է չորացված կամ սոյայի սոուսով մարինացված վիճակում, որը ասիական խոհանոցի հետ ձուլման արդյունք է։
Ծովամթերքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավայան խոհանոցում շատ ծովաթերք է օգտագործվում, ամենից հաճախ՝ թունա ձուկ։

Ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոկո-մոկո — հավայան խոհանոցի ուտեստ, որը բաղկացած է սպիտակ բրձից, մսային կոտլետից և ծածկված է տապակած ձվով։
- Պոի— տարո բույսի պալարներից և սոխուկից պատրաստված ուտեստ։ Այս ուտեստը համարվում է հավայան առօրյայի անբաժանելի մասը։ Ունի մածուկային կոնսիստենցիա։ Օտագործվում է նաև որպես մանկական սնունդ[2]։
- Պոկե — քառակուսի կտրատված հում ձկից կամ այլ ծովամթերքից պատրաստված աղցան։
- Լոմի-լոմի սաղմոն — Հավայան աղցան, պատրաստված թարմ լոլիկից և սաղմոնից։
- Կուլոլո — հավայան խոհանոցի աղանդեր, պատրաստվում է տարո բույսի պալարներից և սոխուկից, քերված կոկոսից կամ կոկոսի կաթից։
- Մոչի — խմոր բրնձից պատրաստված, որի բաղադրատոմսը վերցված է ճապոնական խոհանոցից։
- Մալասադաս — հավայան փքաբլիթներ[3]
- Լաուլաու — հավայան ուտեստ, իրենից ներկայացնում է կոլոկազիի տերևի մեջ փաթաթված խոզի միս[4]
- Հաուպիա — հավայան կոկոսով և բանանով պուդինգ։
Ըմպելիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վայկիկի— մուգ ռոմից և գուավայի հյութից պատրաստված կոկտեյլ։
- Լավայի հոսք — հավայան ավանդական կոկտեյլ ռոմից և կոկոսի օշաչակից պատրաստված։
- Կավա-կավա — հանգստացնող հատկությամբ թեյ։
- Մրգային գինիներ։
- Հավայան գարեջուր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «University of Hawaii Press». www.uhpress.hawaii.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Poi to the World - Information About Hawaiian Poi». www.poico.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Malassadas Recipe | Portuguese Doughnuts | Leite's Culinaria». Leite's Culinaria (անգլերեն). 2001 թ․ մայիսի 10. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Honolulu Star-Bulletin Features». archives.starbulletin.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.