Լաոտուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լաոտուն (չին.՝ 老同, «միմյանց նման ծեր կանայք»), 17-19-րդ դարերում Հունանում տարածված հարաբերությունների տեսակ[1], որտեղ 5-7 տարեկան երկու աղջիկներ կնքում են բարեկամության պայմանագիր և պահպանում են այդ հարաբերությունները ողջ կյանքի ընթացքում։

Ռուսական ավանդույթի համաձայն, այս հարաբերությունները սովորաբար թարգմանվում են որպես «անունով քույրերի հարաբերություններ»[2], Այնուամենայնիվ, լաոտուն հասկացությունը ենթադրում է ավելի սերտ և երկարատև բարեկամություն, որն իր կարևորությամբ չի զիջում ամուսնական հարաբերություններին։ Անվան քույրերի միությունը կարող էր բաղկացած լինել մինչև յոթ աղջիկ, լաոտունի հարաբերություններում՝ միայն երկուսը։ Աղջիկները պետք է իրար նմանվեին կազմվածքով, տարիքով, արտաքինով, ոտքի չափով և նույնիսկ բնավորությամբ։ Հաճախ ծնողները պայմանավորվել են լաոտունի միության կնքման մասին մինչև երեխաների ծնունդը[3]։

Լաոտունի հարաբերությունները ձևակերպվել են խորհրդանշական պայմանագրով (չին.՝ 结交书` «գրանցված բարեկամության մասին գրառում»)[4] և հետագայում շատ հազվադեպ խախտվում։ Աղջիկները պետք է Երդվեին Բուդդայի և վկաների առջև, որ անբաժան կլինեն մինչև իրենց կյանքի վերջը։ Հունանի բնակիչները հարգանքով էին վերաբերվում նման հարաբերություններին, ինչի շնորհիվ կանայք հնարավորություն ունեին կես ամիսը մեկ այցելել միմյանց, իսկ ամուսինները չէին կարող միջամտել նրանց գործերին[1]։ Միմյանց հետ նամակագրության մեջ կանայք շփվում էին նյույ շու՝ կանացի լեզվով, որը տարբերվում է տղամարդկային գրերից, այդ իսկ պատճառով չինական աղբյուրներում շատ քիչ հիշատակումներ են մնացել լաոտունի հարաբերությունների, լաոտունի ժամանակակից ավանդույթների մասին։

Լաոտունի ավանդույթի մասին մանրամասն գրված է չինական ծագումով ամերիկացի գրող Լիզա Սիի «Ձյունե ծաղիկը և նվիրական հովհարը» վեպում, որը էկրանավորվել է 2011 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ИНСТИТУТ КОНФУЦИЯ № 1 (16) 2013». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  2. «Институт Конфуция». 2013. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  3. 老同_百度百科
  4. «秘密的女性文字 Тайная женская письменность». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.