Լանդշաֆտների երկրաքիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լանդշաֆտների երկրաքիմիա, գիտական ուղղություն աշխարհագրության և երկրաքիմիայի սահմաններում։

Ուսումնասիրում է քիմիական տարրերի ու միացությունների շրջանառության, միգրացիայի և կուտակման օրինաչափությունները լանդշաֆտներում։ Օգտագործում է երկրաքիմիայի և լանդշաֆտագիտության ուսումնասիրությունների մեթոդները։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակն է՝ լանդշաֆտի բաղադրամասերում քիմիական տարրերի քանակի, շարժման տեմպերի ու ձևերի բացահայտումը և քարտեզագրումը։ Նվաճումներն օգտագործվում են գյուղատնտեսության, հանքավայրերի որոնման և առողջապահության բնագավառներում։

«Լանդշաֆտների երկրաքիմիա» գիտական հասկացությունն ու նրա հետազոտման մեթոդների առաջինը տվել է խորհրդային գիտնական Բ. Բ. Պոլինովը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 484 CC-BY-SA-icon-80x15.png