Լայոնել Թերթիսի անվան ալտահարների միջազգային մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լայոնել Թերթիսի անվան ալտահարների միջազգային մրցույթն անցկացվում է 1980 թվականից՝ անգլիացի հանճարեղ ալտահար Լայոնել Թերթիսի պատվին։ Մրցույթն անցկացվում է ամեն 3 տարին մեկ անգամ՝ Մարդու կղզու Փորթ Էրին քաղաքում։ Մրցույթի մրցանակակիրներից են եղել հայազգի Քիմ Քաշքաշյանը, Փոլ Նոբաուերը, Մաքսիմ Ռիզանովը և այլ վիրտուոզ ալտահարներ։ Մրցույթի անցկացման ժամանակ կատարվում են ալտի համար գրված գործերի պրեմիերաներ։ Մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ է ռուս ալտահար Յուրի Բաշմետը։