Լայնաքիթ կապիկներ
Լայնաքիթ կապիկներ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Catarrhini | ||
Հոմանիշներ | ||
Catarrhina |
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Լայնաքիթ կապիկներ կամ Նոր Աշխարհի կապիկները (Platyrrhini) տարածված են Ամերիկայում՝ Հարավային Մեքսիկայից մինչև Հյուսիսային Արգենտինա։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է մոտ 150 տեսակ, որոնք նեռարվում են 5 ընտանիքներում՝ խաղկաններ, մորվածնոտավորներ, գիշերակապիկայիններ, սարդակապիկայիններ և դիվակապիկայիններ։ Ամենափոքրը խաղկաններն են, գաճաճ լեմուրների հետ միասին համարվում են պրիմատների կարգի ամենափոքր կաթնասունները։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենափոքրը գաճաճ խաղկանն է, որի մարմնի երկարությունը 11-15 սմ է, իսկ քաշը՝ 100-150 գ։ Ամենախոշորը սարդակապիկայինների ընտանիքին պատկանող գորշ միրիկին է, որի մարմնի երկարությունը 8 վսմ է, իսկ քաշը 15 կգ։ Բոլոր լայանքիթ կապիկները ծառաբնակ են և հիմնականում ցերեկային կենդանիներ։ Խաղկանների ընտանիքին (callitrichidae) 40-ից ավելի կապիկներ (խաղկաններ, առյուծակապիւկներ, սագուիններ կամ տանարիններ, մարմոզետներ և այլն)։ Որպես կանոն, խաղկանների պոչը մարմնից ավելի երկար է։
Ձեռքերի ու ոտքերի մատների վրա ունեն ճանկեր։ Մեծ մասը բնակվում է Ամազոն գետի ավազանում։ Սնվում են հիմնականում միջատներով, երբեմն նեկտարով և ծառահյութով։ Կյանքի տևողութըունը 16 տարի է։ Մորվածնոտավորների ընտանիքինը (cebidae) ներառում է 14 տեսակի կապիկներ (մորվածնոտներ կամ կապուցիններ, սկյուրակապիկներ կամ սայմիրիներ)։ Մորվածնոտ նշանակում է մորուքավոր ծնոտ։
Սնվում են հատկապես պտուղներով, ոստերով, միջատներով, ծառագորտերով և ձվերով։ Ապրում են 10-30 անհատից կազմված խմբերով։ Սկյուռակապիկները սնվում են միջատներով կամ բույսերով, ապրում են 100 անդամից բաղկացած խմբերով։ Գիշերակապիկայինների ընտանիքին (Aotidae) ընդգրկում է 10 տեսակի կապիկներ, որոնք վարում են գիշերային կյանք։ Գիշերակապիկները բնակվում են Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, սնվում են պտուղներով։ Մարմնի երկարությունը 40 սմ է, իսկ քաշը 1,2 կգ։ Ապրում են ընտանեկան փոքր խմբերով։
Սարդակապիկայինների ընտանիքը (Atelidaе) կազմված է 30 տեսակի կապիկներից (կռնչակապիկներ, կոատներ, բրդկապիկներ և այլն)։ Ցերեկային կենդանիներ են ապրում են խմբերով կամ հոտերով սնվում են բուսական կերով։ Դիվակապիկայիննեի ընտանիքը (pitheciidae) ներառում է 50 տեսակի կապիկ (ցատկաններ, ուակարիներ կամ կակսժաոներ)։ Ապրում են փոքր խմբերով, ուակարիները հոտերով։ Սնվում են բույսերով և պտուղներով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենդանիների հանրագիտարան, Վահագն Աբրահամյան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Parvorder Catarrhini — Classification — Systema Naturae 2000(չաշխատող հղում)
- Catarrhini Infraorder Archived 2009-07-03 at the Wayback Machine.
|