Լամպրոբա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լամպրոբա ლამპრობა | |
---|---|
Ամսաթիվ | փետրվար |
Ավանդույթներ | տղամարդկանց քանակով ջահեր են վառում |
Լամպրոբա (վրաց.՝ ლამპრობა), հնագույն սվանական ազգային տոն՝ ի նշան թշնամիների դեմ տարած հաղթանակի և նվիրված է սուրբ Գևորգին։ Տոնվում է Զատիկից 10 շաբաթ առաջ, որպես կանոն նշվում է փետրվարին։ Տոնակատարությունները հիմնական կապված մասն են կազմում վառվող խարույկները, ջահերով երթը և տոնական ուտեստները։
Տոնելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամպրոբայի օրը սվանների տներում վառում են այնքան ջահ, որքան որ տղամարդ կա այդ ընտանիքում։ Իսկ եթե տանը հղի կին կա, ապա ջահ են վառում նաև ի պատիվ այդ երեխայի, որը կարող է և տղա լինել։ Ջահը պատրաստում են ծառի ամբողջական բնից, որի վերևի մասը բաժանված է մի քանի մասերի։
Երթին մասնակցող տղամարդիկ վառվող ջահերով և սվաներեն լեզվով երգելով շարժվում են դեպի եկեղեցին։ Եկեղեցու դռանը ջահերից մեծ խարույկ են պատրաստում, այնտեղ էլ բացում են սեղաններ։ Ամբողջ գիշեր՝ մինչև արևի առաջին ճառագայթների դուրս գալը, սվանները աղոթում են և կենաց ասում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Регіональний інформпортал(չաշխատող հղում)