Լադի Կուալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադի Կուալի
Ծնվել էմարտի 16, 1925(1925-03-16) կամ 1925[1]
ԾննդավայրԿվալի, Federal Capital Territory, Նիգերիա
Մահացել էօգոստոսի 12, 1984(1984-08-12)[2][3]
Մահվան վայրKontagora, Նիգերիա[2]
Քաղաքացիություն Նիգերիա
Մասնագիտությունխեցեգործ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ

Լադի Կուալի(մարտի 16, 1925(1925-03-16) կամ 1925[1], Կվալի, Federal Capital Territory, Նիգերիա - օգոստոսի 12, 1984(1984-08-12)[2][3], Kontagora, Նիգերիա[2]), նիգերիացի բրուտ, խեցեգործ և մանկավարժ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադի Կուալին ծնվել է Հյուսիսային Նիգերիայի Գբարի շրջանի Կուալի գյուղում, որտեղ խեցեգործությունը կանանց շրջանում տարածված զբաղմունք էր[5]։ Կավագործությունը նա սովորել է մանկուց մորաքրոջ մոտ՝ ոլորելու ավանդական եղանակով։ Նա պատրաստում էր մեծ ամաններ, ջրի կարասներ, ճաշի կաթսաներ, պնակներ և կոլբաներ կավե գնդերից, որոնք ներսից հարթեցնում էին հարթ փայտե թիակով։ Դրանք զարդարված էին փորված երկրաչափական և ոճավորված պատկերավոր նախշերով, այդ թվում՝ կարիճներ, մողեսներ, կոկորդիլոսներ, քամելեոններ, օձեր, թռչուններ և ձկներ[6]։

Նրա պատրաստած ամանները աչքի էին ընկնում ձևի և ոճի գեղեցկությամբ, և նա տարածաշրջանում ճանաչվեց որպես շնորհալի և նշանավոր խեցեգործուհի[7]։ Լադիի պատրաստած խեցեղենից որոշ իրեր ձեռք է բերել Աբուջայի էմիր Ալհաջի Սուլեյման Բարաուն[8], Մայքլ Քարդյուն դրանք տեսել է նրա տանը 1950 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Քարդյուն 1951 թվականին նշանակվել է Նիգերիայի գաղութատիրական կառավարության առևտրի և արդյունաբերության դեպարտամենտի սպայի պաշտոնում, հիմնեց կավագործության ուսումնական կենտրոն, որն հետագայում վերանվանվեց Աբուջա։ 1952-1954 թվականին Լադի Կուալին միանում է Աբուջա կենտրոնին՝ որպես առաջին կին բրուտագործ[9] : Այնտեղ նա սովորեց աշխատել բրուտի անիվով, ջնարակում, վառարանով թրծում, ի վերջո ստանձնեց կենտրոնի հրահանգչի դերը։ Նա պատրաստում էր գավաթներ sgraffito-ի զարդարանքով, որը ներառում էր անոթները կարմիր կամ սպիտակ նախշերով զարդարելը, այնուհետև փորագրում էր խազերով՝ օգտագործելով մացառախոզի փուշը[6] :

Կուալին ծնվել էր Կուալի փոքրիկ գյուղում(ներկայիս Դաշնային մայրաքաղաքի տարածքի Կուալիի տարածքային խորհուրդ), 1925 թվականին (այլ պատմաբաններ նշում են, որ նրա ծննդյան տարեթիվը իրականում 1920 թվականն է[8])։ Նա մեծացել էր մի ընտանիքում, որը պահպանում էր խեցեգործության ֆոլկլորային կանացի ավանդույթները[8]։

Լադի Կուալիի կրտսեր եղբայրը՝ Մալլամ Մեկանիկի Կիբեսեն, ասել է․

Նույնիսկ խեցեգործությամբ զբաղվելու սկզբնական տարիներին Լադի Կուալին գերազանցում էր բոլորին այդ արհեստում, և նրա պատրաստած իրերը հաճախ վաճառվում էին նույնիսկ շուկա տանելուց առաջ[8]

Իր մասնագիտական գործունեության առաջին տարիներին ավանդական մշակութային միջավայրը նրան ոգեշնչեցին ստեղծել խեցեղեն, որն ազդված էր Գբագայի ավանդույթներից։ Նրա մոտեցումը կավին մաթեմատիկական ճշտությամբ էր, դա հատկապես տեսանելի էր դառնում սիմետրիայի շարունակական դրսևորմամբ[8]։

Լադի Կուալիի ձեռակերտ կաթսա՝ փորագրված ֆիգուրներով, W.A. Ismay Studio Ceramics Collection, York Art պատկերասրահ

Այն ժամանակ, երբ Քարդյուն թողեց իր պաշտոնը 1965 թվականին, Կենտրոնը ներգրավել էր չորս կանանց Գուարիից՝ Հալիմա Աուդուն, Լամի Տոտոն, Ասիբի Իդդո և Կանդե Ուշաֆա[5]։ Այս կանայք միասին աշխատում էին արհեստանոցներից մեկում, որը նրանք անվանում էին Dakin Gwari (Գուարիի սենյակ), ջրի մեծ կաթսաներ էին պատրաստում[6]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Կուալիի աշխատանքները ցուցադրվեցին Աբուջայի խեցեղենի միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպել էր Մայքլ Քարդյուն։

Կվալին 1963 թվականին պարգեւատրվել է որպես Բրիտանական կայսրության շքանշանի անդամ[10][11]։

1977 թվականին նրան շնորհվել է Զարիայի Ահմադու Բելլո համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

1980 թվականին Նիգերիայի կառավարությունը Կուալիին պարգևատրել է Նիգերիայի ազգային՝ «Վաստակի համար» շքանշանով(NNOM- Nigerian National Order of Merit Award)[12][13]:

1981 թվականին Կուալին արժանացել է ազգային պատվի՝ ստանալով Նիգերիայի սպայի շքանշան (OON- Order of the Niger)[13]:

Կուալիի նկարը ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ է նիգերիական 20 Նայրա թղթադրամի վրա[13]։

Աբուջայի գլխավոր փողոցը կոչվում է «Լադի Կուալիի ճանապարհ»[13]։

«Շերատոն» հյուրանոցում տեղակայված է «Լադի Կուալի» կոնվենցիոն կենտրոնը, որը Աբուջայի ամենամեծ կոնֆերանսների կենտրոններից մեկն է՝ բաղկացած է տասը սենյակներից և չորս պարահանդեսների դահլիճից[13]։

Նրա աշխատանքները պահվում են հավաքածուներում ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Սմիթսոնյան Աֆրիկական արվեստի ազգային թանգարանը ԱՄՆ-ում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը և Aberystwyth University Ceramics GalleryՄիացյալ Թագավորությունում։

2022 թվականին Two Temple Place Body Vessel Clay, Black Women, Ceramics & Contemporary Art ցուցահանդեսում Կուալին ընտրվել է որպես ելակետ՝ սևամորթ կին արվեստագետների ստեղծած կերամիկական արվեստի 70 տարվա համապատկերը ներկայացնելիս[14]։

2022 թվականի մարտի 16-ի Google Doodle-ը Կուալիի պատվին էր[15]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլերեն) Ladi Kwali, Nigerian Potter, Pitt Rivers Museum (ներկայացնում է կարճ համր ֆիլմ՝ նվիրված Լադի Կուալիին և Աբուջայի խեցեգործության արհեստանոցին),
  • (անգլերեն) Ladi Kwali, Aberystwyth համալսարանի խեցեգործության հավաքածու և արխիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://awarewomenartists.com/artiste/ladi-kwali/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://web.archive.org/web/20160107104939/http://www.abujafacts.ng/history-of-ladi-kwali-the-famous-nigerian-potter/
  3. 3,0 3,1 3,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  4. Awa, Omiko (2020 թ․ դեկտեմբերի 6). «Ladi Dosei Kwali, a legendary pacesetter». The Guardian (Nigeria) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  5. 5,0 5,1 Vincentelli, Moira (2000). Women and Ceramics: Gendered Vessels. Manchester, UK: Manchester University Press. էջեր 58–76. ISBN 978-0719038402.
  6. 6,0 6,1 6,2 Cardew, Michael (1972 թ․ ապրիլ). «Ladi Kwali: The Potter from England Writes on the Potter from Africa». Craft Horizons (32): 34–37.
  7. Thompson, Barbara (2007 թ․ փետրվարի 6). «Namsifueli Nyeki: A Tanzanian Potter Extraordinaire». African Arts. 40 (1): 54–63. doi:10.1162/afar.2007.40.1.54. ISSN 0001-9933. S2CID 57571884.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Okunna, E. (2012 թ․ հունվարի 1). «Living through two pottery traditions and the story of an icon: Ladi Kwali». Mgbakoigba: Journal of African Studies. 1. ISSN 2346-7126.
  9. Ladi Kwali, Nigerian Potter, 2014 թ․ հուլիսի 18, Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին
  10. «Ladi Kwali MBE award year». British Museum. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  11. «Supplement to the London Gazette». 1962 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  12. "Nigerian National Order Of Merit Award", Frontiers News, 2013.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «History of Ladi Kwali, the Famous Nigerian Potter | Abuja Facts». www.abujafacts.ng. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  14. «Body Vessel Clay». Two Temple Place. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  15. Celebrating Ladi Kwali (անգլերեն), Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին