Լագունա-Բլանկա (համայնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լագունա-Բլանկա
ԵրկիրՉիլի Չիլի
Մակերես3695,6 կմ²
ԲԾՄ572±1 մետր
Պաշտոնական կայքmlagunablanca.cl
Լագունա-Բլանկա (համայնք) (Չիլի)##
Լագունա-Բլանկա (համայնք) (Չիլի)

Լագունա-Բլանկա (իսպ.՝ Laguna Blanca), համայնք Չիլիում։ Համայնքի վարչական կենտրոնը Վիլյա-Տեուելչես գյուղն է։ Բնակչությունը 151 մարդ է (2002): Գյուղն ու համայնքը մտնում են Մագալիանես նահանգի և Մագալիանես-ի-Լա-Անտարկտիկա-Չիլենա շրջանի կազմի մեջ։

Համայնքի տարածքը 3695,6 կմ 2 է։ Բնակչության թվաքանակը 662 է (2007)։ Բնակչության խտությունը 0,19 մարդ / կմ 2 է։

2012-2016 թվականների քաղաքապետը Ռիկարդո Ռիտեր Ռոդրիգեսն է[1][2]։

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյա-Տեուելչես գյուղը գտնվում է Պունտա Արենաս քաղաքի վարչական կենտրոնից 125 կմ հյուսիս-արևմուտք։

Համայնքը սահմանակից է.

  • Հյուսիսում՝ Սանտա Կրուս նահանգի հետ (Արգենտինա)
  • Արևելքում՝ Սան Գրեգորիո համայնքին հետ
  • Հարավում՝ Պունտա Արենաս համայնքի հետ
  • Արևմուտքում՝ Նատալես, Ռիո Վերդե համայնքների հետ

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդահամարի ընթացքում վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից հավաքված տեղեկությունների համաձայն համայնքի բնակչությունը կազմում էր 662 մարդ, որից 547 տղամարդ են, 115-ը՝ կին։

Համայնքի բնակչության ընդհանուր թվի 0,42%-ը կազմում է Մագալիանես-ի-լա-Անտարկտիկա-Չիլենայի բնակչությունը, ընդ որում գյուղական բնակչությունը կազմում է 100%-ը և քաղաքային բնակչությունը 0 %-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Asociación Chilena de Municipalidades» (իսպաներեն). Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
  2. «Municipality of Laguna Blanca» (իսպաներեն). Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]