Լաբիլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լաբիլություն ( լատ.՝ labilis — անհաստատ, անկայուն), ֆունկցիոնալ շարժունություն, նյարդային և մկանային հյուսվածքների ֆունկցիոնալ ակտիվությանն ուղեկցող տարրական ռեակցիաների արագությունը։ «Լաբիլություն» հասկացությունը սահմանել է ռուս ֆիզիոլոգ Ն. Ե. Վվեդենսկին (1886), ըստ որի որպես Լաբիլությունյան չափ ընդունվում է գործողության պոտենցիալների այն առավելագույն քանակը, որ կարող է տվյալ հյուսվածքում առաջանալ մեկ վայրկյանի ընթացքում՝ գրգռման ռիթմին խիստ համապատասխան։ Լաբիլությունյան չափը հակադարձ համեմատական է բացարձակ անդրդելիության (ռեֆրակտերության) փուլին։ Ռիթմիկ շարքում որպեսզի բոլոր գրգիռներն առաջացնեն դրդում, անհրաժեշտ է, որ գրգիռների միջև ընկած ժամանակահատվածը մի փոքր երկար լինի բացարձակ անդրդելիության տևողությունից, որպեսզի հյուսվածքը կարողանա ձեռք բերել նորից դրդվելու ունակություն։ Օրինակ, տաքարյուն կենդանիների շարժիչ նյարդաթելերի բացարձակ ռեֆրակտեր փուլը տևում է մոտ 0,45 վրկ, բայց նրանք կարող են 1 վայրկյանում դրդվել ընդամենը 1000 անգամ։ Լաբիլությունյան չափը ավելի փոքր է մկանում, ապա սինապսում։ Ա. Ա. Ուխտոմսկին ցույց է տվել, որ Լաբիլություն կարող է մեծանալ ռիթմիկ գրգռման ընթացքում, այսինքն՝ հյուսվածքը կարող է ձեռք բերել ավելի մեծ դրդման ռիթմ վերարտադրելու հատկություն։ Այս երևույթը կոչվում է ռիթմի յուրացում։ Լաբիլություն֊յան տեսությունը Ն. Վվեդենսկուն հնարավորություն տվեց հետագայում մշակելու ւցարաբիոզի ուսմունքը։ Լաբիլությունյան տեսությունը կարևոր է նյարդային գործունեության մեխանիզմները, նյարդային կենտրոնների և անալիզատորների աշխատանքը նորմայում և հիվանդությունների շրջանում բացատրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 465 CC-BY-SA-icon-80x15.png