ԼՂԻՄ Ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂԻՄ Ազգային խորհուրդ, մարզային ինքնակառավարման ներկայացուցչական մարմին։ Ընտրվել է 1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում՝ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի և կուսակցության մարզկոմի վերականգնումը մարզը ղեկավարելու նպատակով։ Ազգային խորհուրդը ունեցել է 80 անդամ, ընտրել նախագահություն։ Նախագահության նախագահ՝ Վ. Գփզորյան, տեղակալներ՝ Վ. Աթաջանյան և Վ. Թովմա պան, անդամներ՝ Ն. Ավագիմյան, Ռ. Աղաջանյան, Ս. Բաբայան, Կ. Բաբուրյան, Գ. Բադյան, Ս. Դավթյան, Վ. Գաբփելյան, է. Ղուկասյան, 0. Եսայան, Վ. -Քոչարյան, Ռ. Քոչարյան, Ռ. Մանգասարյան, Մ. Մխզոյան, Ա. Մկրտչյան, Յու. Նեոփսյան, Ռ. Պետրոսյան, Շ. Պետուսյան։ Համագումարում ընդունվել են որոշում, հռչակագիր և դիմումներ՝ ուղղված հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին։

Ազգային խորհրդի առաջնահերթ խնդիրներն էին՝ ազգամիջյան ընդհարումների կասեցումը, իրավիճակի կայունացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգային խորհուրդը և ՀԽՍՀ ԳԽ համատեղ նիստում որոշում է ընդունվել ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին։ Ազգային խորհուրդը գործել է մինչև ԼՂՀ անկախության հռչակումը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։