Իրինա Շեստուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Շեստուա
Ծնվել էնոյեմբերի 11, 1943(1943-11-11) (79 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Իրինա Վլադիմիրովնա Շեստուա (ռուս.՝ Ирина Владимировна Шестуа, նոյեմբերի 11, 1943(1943-11-11), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), կրկեսի խորհրդային արտիստուհի, ակրոբատ, դերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Շեստուան ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 11-ին կրկեսի արտիստների ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչ Շեստակովը (1912-1943), եղել է ծաղրածու, հանդես է եկել Չարլի Չապլինի դիմակով որպես կոմիկ-միմ։

Կրկեսում աշխատել սկսել է պատանեկան հասակում։

1948 թվականին կատարել է նորամուտը «Իկարիոսյան խաղեր» (ռուս.՝ «Икарийские игры») համարում Վիկտոր Պլիների (1915-1999) ղեկավարությամբ։ Հետագայում աշխատել է ակրոբատ-ցատկորդների թատերախմբում Ֆ․ Ալեքսեևի ղեկավարությամբ և «Ակրոբատ-ոստույնախաղացների» խմբում Բ․ Իսաևի հետ։ Ստացել է բազմաժանր պատրաստություն ակրոբատիկայի կրկեսային դպրոցի լավագույն ավանդույթներով։

1959 թվականին Իրինա Շեստուան Իսաև եղբայրների հետ մասնակցել է «Ակրոբատ-ոստույնախաղացները ձողերով» յուրօրինակ համարի ստեղծմանը և դարձել է նրա ղեկավարը (ԽՍՀՄ սահմաններից դուրս ստացել է «Ռուսական ձեռնափայտ» անվանումը), որը ակրոբատիկայում դարձել է մի ամբողջ ուղղություն և հռչակ բերել խորհրդային կրկեսին[1]։ 1960 թվականից այդ համարը կատարել է Ասատրյան եղբայրների հետ։

1963 թվականին Լեոնիդ Ենգիբարյանի հետ նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում՝ կատարելով կանացի գլխավոր դերը (կամեո

1993 թվականին ավարտելով իր արտիստական կարիերան[1]՝ Իրինա Շեստուան դարձել է «Ռուսպետկրկեսի» (ռուս.՝ Росгосцирк) գեղարվեստական բաժնի ակրոբատիկայի գծով գլխավոր փորձագետ։

Հանդես է եկել որպես բազմաթիվ մրցույթների ժյուրիի անդամ, այդ թվում՝ «Նիկուլինյան գարունը Կուզմինկայում»[2] և «Հին վրանի հովանու ներքո»[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Ասատրյան – կրկեսի արտիստ

Յուրի Վոլոդչենկով – կրկեսի արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2020)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (14 փետրվարի, 1980)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանի մեդալ (5 նոյեմբերի, 2004)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Кто придумал новый жанр?!»։ Журнал «ProЦирк» № 31։ 2013-04-11։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին։ Վերցված է 2014-08-08 
  2. «Никулинская весна в Кузьминках»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-09-ին։ Վերցված է 2020-10-08 
  3. В Кузбассе пройдет фестиваль циркового искусства
  4. Указ Президента РФ от 05.11.2004 N 1413 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]