Իրինա Եֆրեմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Եֆրեմովա
 
Կուսակցություն՝ Ժողովրդական ճակատ[1]
Կրթություն՝ Խարկովի Գ. Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարան
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 26, 1959(1959-03-26) (65 տարեկան)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
 
Պարգևներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան

Իրինա Ալեքսեևա Եֆրեմովա (ուկրաիներեն՝ Ірина Олексіївна Єфремова, մարտի 26, 1959(1959-03-26), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, 8-րդ գումարման Գերագույն խորհրդի Ժողովրդական պատգամավոր Ժողովրդական ճակատ կուսակցությունից, Ուկրաինայի ԿԸՀ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Գ. Սկովորոդայի անվան մանկավարժական ինստիտուտը (1988, մասնագիտությունը՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ), Յարոսլավ Իմաստունի անվան Ուկրաինայի ազգային ակադեմիան (2003, մասնագիտությունը՝ իրավագիտություն), նախագահին կից Ուկրաինայի Խարկովի տարածաշրջանային պետական կառավարման ինստիտուտ (2008, պետական կառավարման մագիստրոս), Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Խարկովի ազգային համալսարան (2017, իրավաբանական գիտությունների թեկնածու)[2]։

Աշխատել է Խարկովի Լենինի ժողովրդական դատարանում դատական նիստի քարտուղար։ 1978 թվականին տեղափոխվել է Խարկովի մարզի Զմիյով քաղաք, որտեղ աշխատել է Զմիյովի շրջանի Չեմուժովկայի միջնակարգ դպրոցում, Զմիյովի շրջանային գործկոմում, Զմիյովի շրջանային պետական վարչակազմում (ընտանիքի և երիտասարդության հարցերի բաժնի պետ)։

2002-2005 թվականներին Կրեդո մասնավոր ընկերությունում (Զմիյովի շրջան) եղել է իրավաբան, 2005-2010 թվականներին՝ Պեչենեժսկի շրջանային պետական վարչակազմի նախագահ, 2010 թվականից՝ տարածաշրջանային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն։

2015 թվականին Իրինա Եֆրեմովան առաջին տեղն Է զբաղեցրել Խարկովի մարզի ամենաազդեցիկ կանանց վարկանիշում, որը կազմվել է քաղաքական խորհրդատվության կենտրոնի կողմից[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իշխանուհի Օլգայի 2-րդ աստիճանի շքանշան (2017)[4]
  • Իշխանուհի Օլգայի 3-րդ աստիճանի շքանշան
  • Մեծ նահատակ Վարվարայի շքանշան
  • Մեծ նահատակ Եկատերինայի 1-ին աստիճանի շքանշան
  • Մեծ նահատակ Եկատերինայի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Ռուսաստանի մկրտության 1020-ամյակին նվիրված» շքանշան
  • «Ուկրաինայի 2007 թվականի գործարար մարդ» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://itd.rada.gov.ua/mps/info/page/16716
  2. Єфремова Ірина Олексіївна
  3. «Женское начало в политике Харьковщины. ТОП-20». Обозреватель. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Указ Президент України від 24 серпня 2017 року № 251/2017 «Про відзначення державними нагородами України з нагоди Дня незалежності України»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]