Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իվան Ցարևիչը և գորշ գայլը
Иван Царевич и Серый волк
Տեսակ մուլտֆիլմ
Ժանր ֆենթեզի և կինոկատակերգություն
Հիմնված է 2011 թվական
Շարքի մասն է Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
Ռեժիսոր Վլադիմիր Տորոպչին
Սցենարիստ Ալեքսանդր Բոյարսկիյ
Հնչյունավորում Իվան Օխլոբիստին, Նիկիտա Եֆրեմով, Artur Smolyaninov և Միխայիլ Բոյարսկի
Պրոդյուսեր Սերգեյ Սելյանով, Ալեքսանդր Բոյարսկի և Սերգեյ Գլեզին
Երաժշտություն Վալենտին Վասենկով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Գոլոունին
Երկիր Ռուսաստան
Լեզու ռուսերեն
Ընկերություն «Мельница», «СТВ»
Դիստրիբյուտոր «Мистерия звука»
Տևողություն 80 րոպե
Շարք Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
Սիկվել Իվան Ցարևիչն և Գորշ Գայլը 2
Թվական 2011
Բյուջե $3 000 000
Շահույթ $24 830 497

«Իվան Ցարևիչը և գորշ գայլը» (ռուս.՝ Иван Царевич и Серый волк), ռուսական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ: Վարձույթի է դուրս եկել 2011 թվականի դեկտեմբերի 29-ին[1], 2012 թվականի ռուսական կինովարձույթի առաջատար: Ըստ Forbes-ի` մուլտֆիլմը Ռուսաստանում հավաքել է $29 միլիոն (մուլտֆիլմի բյուջեն կազմել է $7,5 միլիոն դոլար): Ստուդիայի շահույթը կազմել է 4.5 միլիոն $[2], 1 տարի անց թողարկվել է նույնանուն խաղը 1C ընկերության կողմից: Իսկ 2013 թվականի վերջին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Իվան Ցարևիչը և գորշ գայլը-2»: 2016 թվականի սկզբին թողարկվել է մուլտֆիլմի 3-րդ մասը[2][3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ արքայադուստր Վասիլիսան չափազանց տարված էր իր կրթությամբ և երազում էր սիրելով ամուսնանալու մասին: Նրա հայրը` ծեր թագավորը, հուսահատվում է աղջկան «խելքի բերելու» հնարավորության ձախողումից: Իսկ նրա դաժան և ճարպիկ, բայց ոչ այդքան հասկացող նախարարը, չար ոգու ազդեցությամբ որոշում է գողանալ գաղտնի գանձարանի հայտնի արքայական բանալին: Չար ոգու կարծիքով` այդ ծրագրի լավագույն իրագործումը Վասիլիսայի հետ ամուսնությունն է: Միայն թե մինչև նախարարին հաջողվում է բացատրել թագավորին, թե ինչ էր ինքն ուզում էր, վերջինս հայտարարում է իր աղջկան, որ նա կանուսնանա առաջին պատահածի հետ: Իսկ առաջին հանդիպածը լինում է մի ինչ-որ Իվան հարևան թագավորությունից: Նա մի հասարակ տղա էր, աշխատող և բարեսիրտ, և երազում էր դառնալ հրշեջ: Պատահականորեն «ակամա հարսն ու փեսան» սիրահարվում են: Սակայն երջանիկ լինելու համար նրանք ստիպված են շատ փորձությունների միջով անցնել:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր-Վլադիմիր Տորոպչին
  • Սցենարի հեղինակ-Ալեքսանդր Բոյարսկի
  • Բեմադրող նկարիչ-Մարինա Կուդրյավցևա
  • Կոմպոզիտոր-Վալենտին Վասենկով

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսին «Мистерия звука» («Ձայնի առեղծված») ընկերության կողմից թողարկվել է տեսաերիզի տեսքով: Ավելի ուշ մուլտֆիլմն ուրիշ մուլտֆիլմերի հետ ընդգրկվել է հավաքածուների մեջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]