Իվան Սեչենովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Սեչենովի հուշարձան
Իվան Սեչենովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետLeonid Michailovič Poljakov?
Ստեղծում1957
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԽամովնիկի շրջան
Շինության ձևԿիսանդրի
Նյութբրոնզ և գրանիտ
Մասն էHospital complex in Devicye Pole?
Ներկա վիճակԿանգուն
 Bust of Ivan Sechenov in Moscow Վիքիպահեստում

Իվան Սեչենովի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Сеченову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս լուսավորիչ, բժիշկ, կենսաբան, ֆիզիկաքիմիկոս, հոգեբանության հիմնադիրներից մեկին` Իվան Սեչենովին։ 1955 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան, ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը և ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիան Սեչենովի մահվան հիսունամյա տարելիցի կապակցությամբ առաջարկեցին Մոսկվայում տեղադրել գիտնականի քանդակը։ Նախաձեռնությանը աջակցում էին նաեւ ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը և Մոսկվայի քաղաքային գործադիր կոմիտեն։ Նույն թվականի հոկտեմբերի 4-ին հրապարակվեց ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշումը` հուշարձանը կառուցելու հրահանգով[1][2]։ Նրա բացումը տեղի ունեցավ 1958 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայի Իվան Սեչենովի անվան բժշկական ինստիտուտի շենքի դիմաց։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Լև Կերբելը և ճարտարապետ Լեոնիդ Պոլյակովը[3][4][5]։ 1960 թվականին հուշարձանը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ (ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1960 թվականի օգոստոսի 30-ի «ՌԽՖՍՀ-ում մշակութային հուշարձանների պահպանության գործի հետագա բարելավման մասին» թիվ 1327 որոշման համաձայն, գրանցման համար` 771411200870006)[6]։

Հուշարձանի հասցեն` ք. Մոսկվա, Պիրոգովի փողոց, տուն 2, շինություն 3։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև գոտկատեղը բրոնզե կիսանդրին տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա։ Բժշկական հալաթով պրոֆեսորը պատկերված է ամբիոնի առջև` դասախոսություն կարդալիս։ Նրա գլուխը թեքված է դեպի ձախ, հայացքն ուղղված է ունկնդիրներին։ Ձախ ձեռքը փոքր-ինչ հենվում է ամբիոնին, ձախում կոնսպեկտներն են[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Есаков, 2010, էջ 333—334
  2. Кубеев, 2018, էջ 107
  3. Вострышев, 2009, էջ 389
  4. Зиновьева, 2014, էջ 282—291
  5. Егоров, Крутов, Винокуров, 1995, էջ 104
  6. «Постановление Совета министров РСФСР №1327 «О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР»». Министерство культуры РФ. 1960 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Кожевников, 1983
  8. «Постановление Правительства Москвы № 672-ПП «Об утверждении границ территорий объектов культурного наследия (памятников истории и культуры), расположенных между Садовым кольцом и границей Центрального административного округа города Москвы»». Интернет-портал «MosOpen.ru — Электронная Москва». 2010 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]