Jump to content

Իվան Գերասիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Գերասիմով
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1985(1985-01-11)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Դիրք հարձակվող, կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2001-2003 Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2008 Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ) 173 (48)
2009 Ռուսաստան Կրասնոդար 7 (0)
2009 Ռուսաստան Վոլգոգրադ 13 (2)
2010 Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 25 (3)
2011-2012 Ռուսաստան Ռոտոր 27 (7)
2012-2013 Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ) 8 (3)
2013 Ռուսաստան Աստրախան 3 (2)
2014 Ռուսաստան ԳՏՍ 11 (1)
2014-2015 Ռուսաստան Ռոտոր 20 (3)
2015 Ռուսաստան Ռոտոր սիր.
2016-2017 Ռուսաստան ԲԻՕ սիր.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվան Ալեքսանդրովիչ Գերասիմով (ռուս.՝ Иван Александрович Герасимов, հունվարի 11, 1985(1985-01-11)[1], Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող և կիսապաշտպան։

Ծնվել է Գրոզնիում։ Առաջին չեչենական պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, որտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով[2]։ Առաջին մարզիչը եղել է Վլադիմիր Չիչերովը[3]։ Տեղի «Սուդոստրոիտելի» կազմում մասնակցել է քաղաքի առաջնությանը։ 11 դասարանում Վոլգոգրադի «Օլիմպիա» ակումբի մարզիչներից մեկի՝ Անդրեյ Ֆեոդորովսկու կողմից հրավիրվել է ակումբ։ 2001 թվականին հանդես է եկել երկրորդ կազմում, իսկ հետագայում, երբ Անդրեյ Ֆեոդորովսկին գլխավորել է Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանում հանդես եկող վարպետների թիմը, Իվանը սկսել է խաղալ նրանց հետ[3]։

Վեց մրցաշրջանի ընթացքում խաղալով «Օլիմպիա» ակումբում՝ Գերասիմովը տեղափոխվել է «Կրասնոդար», որտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է յոթ խաղ, ինչից հետո որոշել է հեռանալ ակումբից։ Դրանից հետո նա խաղացել է «Վոլգոգրադ» և «Տորպեդո-ԶԻԼ» ակումբներում[3], ապա միացել «Ռոտորին»[3], որտեղ օգնել է գրավել առաջին տեղը երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանում և դուրս գալ ՖԱԼ։ Հաղթական մրցաշրջանի վերջում ստացել է վնասվածք, որը թույլ չի տվել շարունակել կարիերան ՖԱԼ-ում[2]։ Հետագայում հանդես է եկել «Օլիմպիա», «Աստրախան» և ԳՏՍ ակումբներում[2]։ 2014/2015 մրցաշրջանից առաջ վերադարձել է «Ռոտոր»։

Դիրքը դաշտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է աջ կիսապաշտպանի դիրքով, բայց հետո մարզիչներն սկսել են նրան վստահել հարձակվողի դիրք[2]։ Նախընտրում է խաղալ աջ հարձակվողի և հարձակողական ոճի աջ կիսապաշտպանի դիրքում[3]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվական սեպտեմբերի 9-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ) 2003 III 28 5 1 0 29 5
2004 III 30 12 6 1 36 13
2005 III 23 5 3 0 26 5
2006 III 31 7 4 0 35 7
2007 III 27 3 2 0 29 3
2008 III 34 16 1 0 35 16
Ընդհանուր 173 48 17 1 190 49
Ռուսաստան Կրասնոդար 2009 II 7 0 0 0 7 0
Ռուսաստան Վոլգոգրադ 2009 III 13 2 0 0 13 2
Ռուսաստան Տորպեդո-ԶԻԼ 2010 III 25 3 2 1 27 4
Ռուսաստան Ռոտոր 2011/12 III 27 7 3 0 30 7
Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ) 2012/13 III 8 3 0 0 8 3
Ռուսաստան Աստրախան 2013/14 III 3 0 1 0 4 0
Ռուսաստան ԳՏՍ Ստավրոպոլ 2013/14 III 11 1 0 0 11 1
Ռուսաստան Ռոտոր 2014/15 III 20 3 1 0 21 3
2015 IV 4 0 2 1 6 1
Ընդհանուր 24 3 3 1 27 4
ԸնդհանուրԿարիերա 291 67 26 3 317 70

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի հաղթող – 2011/2012 (անցում ՖԱԼ)
  • Երկրորդ դիվիզիոնի (2) արծաթե մրցանակակիր – 2003, 2010
  • Երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի բրոնզե մրցանակակիր – 2009 (անցում առաջին դիվիզիոն)
  • «Օլինպիայի» լավագույն ռմբարկու – 2004, 2008

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Դուստրը՝ Եվան, ծնվել է 2011 թվականին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Иван Герасимов: «У ГТС в футбольном мире хорошая репутация»» (ռուսերեն). onedivision.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Филиппов Р. Иван Герасимов: «Не думал, что буду выходить на поле с Веретенниковым».(ռուս.) // Газета «Спорт-ревю Поволжья» № 48 (721) от 06.12.2011. —Волгоград, 2011. — С. 4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]