Իվան Բոնդարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնդարև Իվան Իվանովիչ
1917 փետրվար - 1945 մարտի 4
ԾննդավայրԼոռու մարզ, գ. Բովաձոր
Մահվան վայրԼեհաստան
ԳերեզմանԱրևմտյան Պոմորիեի վոեվոդություն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Ծառայության տարիներ1940-1945
Կոչումավագ սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Վիսլա-Օդերսկի գործողություններ, Երկրորդ Համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Order of Red Banner ribbon bar.png

Իվան Իվանովիչ Բոնդարև (1917, Ստեփանավանի շրջան - մարտի 4, 1945(1945-03-04), Լեհաստան), ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Բոնդարևը ծնվել է գյուղացու ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, աշխատել է կոլխոզում։ 1940 թ. զորակոչվել է Կարմիր Բանակի գյուղացիական- աշխատավորական ծառայության։ Պատերազմի սկզբից եղել է առաջնագծում։

1945 թվի հունվարին ավագ սերժանտ Բոնդարևը եղել է տանկի վարորդ Առաջին Բելառուսական ճակատի երկրորդ տանկային բանակի 12-րդ կորպուսի 49-րդ բրիգադում։ Աչքի է ընկել Վիսլա-Օդերսկի գործողություններում։

1945 թ հունվարի 15-25–ին ընկած ժամանակահատվածում տանկի անձնակազմը, որի կազմում է եղել նաև Բոնդարևը, վերացրել է հակառակորդի երկու հրետանային հակատանկային կայանք, երեք ականանետ, վեցը գնդացիր, չորս ավտոմեքենա։

1945 թ. փետրվարի 27-ի ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահի հրամանով ավագ սերժանտ Իվան Բոնդարևը արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման՝ ստանալով Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» կրծքանշան։

Զոհվել է 1945 թ մարտի 4-ին մարտի դաշտում։ Թաղված է Լեհաստանի Շեցինսկի նահանգի Գրիֆիցե քաղաքի խորհրդային գերեզմանատանը։ Պարգևատրվել է նաև «Կարմիր Աստղ» շքանշանով և մեդալով։

Իր հայրենի գյուղում 1978 թ կառուցված դպրոցն ի պատիվ Բոնդարևի կրում է հերոսի անունը, իսկ 1984 թ. նույն դպրոցի բակում բացվել է Ի. Ի. Բոնդարևի կիսանդրին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 518 CC BY-SA icon 80x15.png