Իվան Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունվարի 12, 1924[1] (102 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հյուսիս-Օսեթական պետական բժշկական ակադեմիա (1944) և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1953) |
| Մասնագիտություն | բժիշկ |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Իվան Վասիլի Ալեքսանյան (հունվարի 12, 1924[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռազմական և փորձարարական բժշկության հայ մասնագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Ալեքսանյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 12-ին Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում (Հյուսիսային Օսիա-Ալանիա)։ 1944 թվականին ավարտել է Հյուսիս-Օսեթական բժշկական ինստիտուտը։ 1953 թվականին ավարտել է Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիան։ 1944-1985 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ տարբեր բժշկական ստորաբաժանումներում։ 1968 թվականին եղել է Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1957 թվականից՝ Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ֆակուլտետի դասախոս, 1972-1985 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ռազմաբժշկական նախապատրաստության ամբիոնի վարիչ[2][3][4][5]։
Աշխատանքները վերաբերում են խաղաղ պայմաններում և արտակարգ իրավիճակներում զորքերի բուժարտահանման ապահովման հարցերին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի պատմաբժշկական ընկերության նախագահության անդամ։
- ՌԴ բնական ԳԱ թղթակից անդամ (1995):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ахутин и советская военно-полевая хирургия, М., 1984 (համահեղինակ).
- Главные терапевты фронтов и флотов в Великой Отечественной войне 1941-1945 гг., М., 1987 (համահեղինակ).
- Руководители медицинской службы фронтов и флотов в Великой Отечественной войне 1941-1945 гг., М., 1992 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=10402
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 48։
- ↑ «Алексанян Иван Васильевич | Центр военно-политических исследований». eurasian-defence.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Алексанян, Иван Васильевич - это... Что такое Алексанян, Иван Васильевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Выдающиеся ученые | Музей» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
| ||||||