Իվաննա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվաննա
ռուս.՝ Иванна
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Իվչենկո
Սցենարի հեղինակՎլադիմիր Բելյաև
ԴերակատարներԻննա Բուրդուչենկո
ԵրաժշտությունԱլեքսանդր Սվեշնիկով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն90 րոպե

«Իվաննա» (ուկրաիներեն՝ Іванна), ռեժիսոր Վիկտոր Իվչենկոյի խորհրդային հակակրոնական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում 1959 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Իվաննա Ստավնիչայան՝ հունակաթոլիկ հոգևորական Թեոդոզիայի դուստրը, ընդունվում է Լվովի համալսարան, որը բացվել է խորհրդային իշխանության հաստատումից հետո։ Սակայն ընդունող հանձնաժողովի քարտուղարը, որը գաղտնի ազգայնական է, աղջկան հայտարարում է, որ նրան չեն ընդունել «սոցիալական ծագման» պատճառով։ Իվաննան խորհրդային իշխանություններին մեղադրում է անարդարության մեջ, բայց իրականում նրա փեսացուն՝ մոլեռանդ կաթոլիկ Ռոման Գերետան է թաքցրել համալսարանից եկած ուսման կանչվելու վերաբերյալ ճշարտությունը։ Վշտացած Իվաննան օգնություն է խնդրում Ուկրաինայի ունիատների եկեղեցու ղեկավար Անդրեյ Շեպտիցկիից, և վերջինս Իվաննային խորհուրդ է տալիս գնալ վանք։

Սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, գերմանացիները մտնում են Լվով։ Իվաննան տեսնում է, թե ինչպես են եկեղեցու սպասավորները համագործակցում օկուպանտների հետ, օրհնում են հաշվեհարդարները պարտիզանների, հրեաների և խաղաղ բնակիչների հետ։ Իվաննայի ընկերուհին՝ Ջուլիան, աղջկան տանում է պարտիզանների մոտ։ Իվաննան միանում է նրանց ջոկատին սակայն ունիատները իմանում են այդ մասին և ամեն գնով փորձում բռնել երիտասարդ պարտիզանուհուն։ Իվաննայի կյանքն ավարտվում է ողբերգականորեն․ գերմանացի զավթիչները ձերբակալում են նրան և դաժան կտտանքներից հետո մահապատժի ենթարկում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իննա Բուրդուչենկո – Իվաննա Ստավնիչայա
  • Անատոլի Մոտորնի – Թեոդոզիա Ստավիչնի, Իվաննայի հայրը, քահանա
  • Դանա Կրուկ – Յուլյա, Իվաննայի ընկերուհին
  • Պյոտր Վեսկլյարով – Պանաս Ստեպանովիչ Գոլուբ
  • Եվգենի Պոնոմարենկո – Տարաս Սադակլի, չեկիստ
  • Վլադիմիր Գոնչարով – Ժուրժենկո, կապիտան
  • Վլադիմիր Արկուշենկո – Նիկոլայ Անդրեևիչ Զուբար, ՆԳԺԿ ավագ լեյտենանտ
  • Անատոլի Յուրչենկո – Օլեկսա Գավրիլիշին
  • Լև Օլևսկի – ֆրանսիացի Էմիլ Լեժե, երաժիշտ
  • Դմիտրի Ստեպովոյ – մետրոպոլիտեն Անդրեյ (Շեպտիցկի)
  • Օլգա Նոժկինա – Իգումենյա
  • Ալեքսանդր Կորոտկևիչ – «Ժելեզնոդորժիկ»
  • Վլադիմիր Դալի – Ալֆրեդ Դիտց, օբերֆյուրեր
  • Վյաչեսլավ Վորոնին – Ռոման Գերետա, Իվաննայի փեսացուն
  • Բորիս Միրուս – Դմիտրի Անդրեևիչ Կաբլակ, ընդունող հանձնաժողովի քարտուղար
  • Վասիլի Ֆուշիչ – Զենոն Վերխոլա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Բելյաև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Իվչենկո
  • Բեմադրող օպերատոր՝ Ալեքսեյ Պրոկոպենկո
  • Բեմադրող նկարիչ՝ Միխայիլ Յուֆերով
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Մոմնիկով
  • Իվաննայի երգի տեքստի հեղինակ՝ Մ. Ռոմանչենկո
  • «Փարիզի մասին» երգի տեքստն ու երաժշտությունը՝ Լև Օլևսկի
  • Ռեժիսոր՝ Վ. Կոնարսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Ռ. Բիսնովատայա
  • Մոնտաժող՝ Լ. Մխիթարյանց
  • ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ
    • դիրիժոր՝ Պ. Պոլյակով
  • Տնօրեն՝ Մ. Ռոտլեյդեր

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ մրցանակ 1960 թվականի համամիութենական կինոփառատոնում

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը դարձել է ամենահասութաբեր ֆիլմերից մեկը․ ԽՍՀՄ-ում վարձույթի առաջին տարվա ընթացքում ժապավենը դիտել է 30,2 մլն հանդիսատես[1]
  • 1960 թվականին կաթոլիկ Լեհաստանում վարձույթում հայտնված ֆիլմը Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ը հանձնել է անաֆեմայի[1][2][3]։
  • Ֆիլմում արտացոլված իրադարձությունների վերաբերյալ Բելյաևը գրել է  «Ո՞վ է դավաճանել քեզ» (ռուս.՝ «Кто тебя предал?») վիպակը[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Александр Федоров. Анализ советских антирелигиозных фильмов
  2. Emilia Kosnichhuk. «После того как папа римский проклял фильм гениального украинского режиссера виктора ивченко "иванна", злой рок стал преследовать создателей картины -- один за другим ушли из жизни семь человек». Fakty i Kommentarii.
  3. «Ватикан предал анафеме крупнейшего советского режиссера (ФОТО)». km.ru.
  4. В.П.Беляев. Кто тебя предал? — М.: Детская литература, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]