Իսպանիայի գերագույն դատարանի նախագահ
Իսպանիայի գերագույն դատարանի նախագահի խորհրդանիշ | |
Իսպանիայի գերագույն դատարանի ներկայիս նախագահ Կառլոս Լեսմես Պաշտոնը զբաղեցնում է՝ Կառլոս Լեսմես 2013 թվականի դեկտեմբերի 11-ից | |
Պաշտոնական նստավայր | Մադրիդ, Իսպանիա |
Պաշտոնը հայտ է եկել | 1812 թվական |
Առաջինը պաշտոնում | Ռամոն Պասադա ի Սոտո |
Կայք | Պաշտոնական կայք Հղում |
Իսպանիայի Թագավորության գերագույն դատարանի նախագահ կամ դատական ընդհանուր խորհրդի նախագահ (իսպ.՝ residente del Tribunal Supremo), բարձրագույն դատական մարմին Իսպանիայի Թագավորությունում, որի ձեռքում կենտրոնացված է երկրի արդարադատության համակարգը[1]։
Համարվում է Իսպանիայի բարձրագույն կառավարական երեք պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր կորտեսի նախագահի և գործադիր կառավարության ղեկավարի հետ միասին։
Առաջին անգամ գերագույն դատարանի նախագահի պաշտոնն Իսպանիայում ձևավորվել է 1812 թվականին, իսկ առաջին պաշտոնավարողը եղել է Ռամոն Պասադա ի Սատոն։ Գերագույն դատարանի ներկայիս նախագահն է Կառլոս Լեսմես Սեռանոն, որը բարձրագույն մարմինը նախագահում է 2013-ից ի վեր[2]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի Սահմանադրության 598-րդ հոդվածը սահմանում է երկրի գերագույն դատարանի նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակն ու գործառույթները։ Դրանք են՝
- ներկայացնել դատական գերագույն խորհուրդը
- նախագահել պալատի և մշտական կոմիտեի անդամների հանդիպումները, որոշումներ կայացնել անաչառ քվեարկությունների անցկացման վերաբերյալ
- սահմանել դատական մշտական կոմիտեի նիստերի օրակարգը
- լիցենզավորել փաստաբանների և շնորհել համապատասխան սահմանադրաիրավական կարգավիճակով
- ուղղորդել դատական ընդհանուր խորհրդի տեխնիկական մարմինների գործունեությունը
- ինստիտուցիոնալ կերպով ուղղորդել դատական բարձրագույն խորհրդին
- գերագույն դատարանի վարույթների քննության ժամանակ տեղեկանալ ազգային հետախուզական կենտրոնի ստացած տեղեկությունները, որոնք ազդում են Սահմանադրության 18.2-րդ և 3-րդ հոդվածների համապատասխան մասերով։ Գերագույն դատարանի պալատների մագիստրատորի փոխարեն նրա բացակայության կամ բացարկի դեպքում կայացնել վճիռ։
- հանձնարարել և պաշտոնից ազատել Նախագահի աշխատակազմի ղեկավարին կամ հաղորդակցության վարչության պետին, ինչպես նաև նախագահի աշխատակազմի հետագա աշխատակազմին։
- պալատի հետ համատեղ ընտրել գերագույն դատարանի փոխնախագահին, գլխավոր քարտուղարին և գլխավոր քարտուղարի տեղակալին։ Վերջին երկուսի դեպքում՝ հարկ եղած ժամանակ դադարեցնել նաև վերջինիս գործունեությունը։
Իսպանիայի Սահմանադրության 589-րդ հոդվածը գերագույն դատարանի նախագահին օժտում է հետևյալ լիազորությունը[3]․
- առաջադրել և նշանակել գերագույն դատարանի փոխնախագահին։
Ենթակայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերագույն դատարանի նախագահը կախում է ունի նախագահող կառավարությունից, որը ղեկավարում է կառավարության գործող ղեկավարը։ Որպես նախագահող քարտուղարություն կարող է հանդես գալ գերագույն դատարանի և դատական մասնաճյուղի գլխավոր խորհուրդը։
Ընտրակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի Սահմանադրության 586-րդ հոդվածը սահմանում է թագավորության գերագույն հատուկ նախագահի և խորհրդի գումարման և ընտրության ընթացակարգը։ Սույն հոդվածում բովանդակված է հետևյալը․
Նախագահն ընտրվում է խորհրդի լիագումար նիստում, իսկ նրա թեկնածությունն առաջադրվում է այն պարագայում, եթե նա ստացել է պալատի անդամներրի երեք հինգերորդի փաստացի վստահությունը։ Ընտրություններից հետո տվյալ անձին այդ պաշտոնում նշանակում է Իսպանիայի թագավորը, որին հաջորդում է միապետի և պետության խորհրդանիշների առջև երդմնակալության արարողությունը[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Altos Cargos: Retribuciones, indemnizaciones y declaraciones de bienes. Tribunal Supremo». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Royal Decree 979/2013, of December 10, by which Carlos Lesmes Serrano is appointed President of the Supreme Court and the General Council of the Judiciary.
- ↑ Article 589. Organic Law of the Judicial Power.
- ↑ Article 586. Organic Law of the Judicial Power