Իսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Իսյան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
Այլ անվանումներԻքեան
Խոսվող լեզուներհայերեն և քրդերեն
Ազգային կազմհայեր և քրդեր

Իսյան, Իքեան, գավառ Արևմտյան Հայաստանում՝ Դիրաբեքիրի վիլայեթի հարավարևմտյան մասում։ Գավառի մեջ մտնող գյուղերի բնակիչները հայեր էին, կային նաև քրդեր։ Հայերից քչերն էին խոսում հայերեն, այն էլ աղճատված լեզվով․ տարածված լեզուն քրդերենն էր։ Իսյանը բառացի նշանակում է ապստամբություն, ըմբոստություն, որը և բնորոշում էր գավառի բնակչության իրավական դրությունը։ Նրանք մինչև 19֊րդ դարի կեսը հարակտու չէին Թուրքական կառավարությանը և ունեին կիսանկախ վիճակ։ Իսյանի կիսանկախ վիճակը վերացվեց 1849 թվականին, իսկ հայկական համայնքը տեղահանվեց և բնաջնջվեց 1915 թվականի հունիս֊հուլիս ամիսներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 399