Իսմայիլ Ահմետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Ահմետով

Իսմայիլ Թիմիրովիչ Ահմետով (ռուս.՝ Исмаил Тимирович Ахметов, ), ռուս գործարար, բարեգործ, խճանկարների հավաքորդ։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ղազախստանում։ Չելյաբինսկի պետական համալսարանի ֆիզիկա ֆակուլտետի շրջանավարտ է։

2019 թվականին «БИЗНЕС Online» հրատարակությունը նրան ընդգրկել է «Մոսկվայի թոփ-50 թաթարների» ցանկում[1]։

Շինարար է և շինանյութերի խոշոր արտադրող[2]։ Arch-Skin ընկերության սեփականատեր[1]։ БАРС ընկերությունների խմբի հիմնադիր (1995) և սեփականատեր։ Laminam Rus[3] (2013) գործարանի հիմնադիրն է, որը Կալուգայի մարզի իտալական «Laminam» ֆիրմայի ներկայացուցիչն է[4]։

Մասնագիտացված է իտալական խճանկարչության մեջ[2]։ Հրատարակում է խճանկարի արվեստին նվիրված Solo Mosaico ամսագիրը[5]։ Ահմետովի խճանկարների գործարանները գտնվում են Ռուսաստանում և Իտալիայում։ Իսկ Բալաբանովոյում գտնվում է գեղարվեստի արհեստանոցը, արտ-նստավայրը[6] (հիմնադրված՝ 2005 թվականին), որտեղ Ահմետովը ինքն է աշխատում խճանկարի տեխնիկայի վրա և այն տրամադրում է արվեստագետներին[5]։

Խճանկար և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկարների հավաքորդ[7]։

Իսմաիլ Ահմետովի անվան կրթության զարգացման և մշակույթի աջակցության հիմնադրամի հիմնադիր (2011)։

Իսմայիլ Ահմետովի հիմնադրամի ժամանակակից խճանկարային արվեստի հավաքածուն 2016 թվականի դրությամբ ավելի քան 300 ցուցանմուշ է ունեցել․ այդ տարի Կազանում՝ բաց երկնքի տակ՝ «Ղազախստանի կրեմլ» թանգարան-արգելոցում և «Մանեժ» ցուցասրահում, ներկայացվել է հավաքածուի 20 աշխատանքներից ցուցահանդես[6]։

Հիմնադրամի մեկ այլ ցուցահանդես, որն ուներ «Reliquarium» անունը, 2011 թվականին[8] ընդգրկվել է Մոսկվայի չորրորդ ժամանակակից արվեստի բիենալեի ծրագրում[6]։ 2013 թվականին Ղազախստանում անցկացվել է Հիմնադրամի «Musivum խճանկարները Ղազախական կրեմլում» ցուցահանդեսը։ 2009 թվականին Հիմնադրամը Շչուսևի անվան թանգարանում կազմակերպել է «Նկարիչը և խճանկարչությունը» ցուցահանդեսը[9], 2015 թվականին նույն տեղում Վ․ Նասեդկինի «Լույսի երկրաչափություն» ցուցահանդեսը[10], «Ոսկե գետ» ինստալյացիան[11]։ 2014 թվականին Հիմնադրամը Պետերբուրգում ներկայացրել է իտալացի նկարիչներ Մարկո Բրավուրայի, Մարկո դե Լուկայի և Վերդիանո Մարցիի «Ռետրոսպեկտիվա 1965-2014» ցուցահանդեսը[12]։ Ֆոնդը նաև (պաշտոնապես լուծարվել է 2019 թվականին) հանդես է եկել որպես խճանկարների ինստալյացիաների հետ կապված մի շարք այլ ցուցահանդեսային նախագծերի կազմակերպիչ և հովանավոր[13]։

Հիմնադրամի աջակցության շնորհիվ Տարուսում հիմնադրվել է «Ընդհանուրի մաս» խճանկարային արհեստանոց-ստուդիան, որի ղեկավարը՝ Վլադիմիր Ամելին, իտալացի վարպետ Մարկո Բրավուրի աշակերտն էր[14]։ Իտալացի խճանկարիչը «Նոր թերթի»[15] և Elle Decoration-ի խոսքերով հենց Ահմետովի պատճառով է տեղափոխվել Տարոսու ապրելու[16]։ Բրավուրան բարեգործի մասին խոսել է հիացմունքով[17]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային «Տարվա բարեգործ» մրցանակի դափնեկիր (2016[18])՝ շնորհված Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության կողմից[2]։

Ահմետովը ապրում է Տարուսում (Կալուգայի մարզ), որտեղ իրագործվում է նրա մշակութային նախագծերի մեծ մասը։ Նպաստել է Տարուսի մանկական արվեստի դպրոցի գեղարվեսի բաժնի աշխատանքներին․ գնել է նախկին հիվանդանոցի դատարկ շենքը (1870 թվական), վերանորոգել և վարձով հետ վերադարձրել քաղաքին՝ խորհրդանշական 1 ռուբլի վճարով, որպիսի արվեստի դպրոցը սկսի աշխատել, նա լրացուցիչ ձեռք է բերել սենյակների և պարապմունքների համար սարքավորումներ[2];

Նրա իրականացրած այլ բարեգործական աշխատանքներն են՝ տեղի մանկական գրադարանի ճակատի վերանորոգում, նաև հովանավորել է Տարուսի Կամերային նվագախումբը (դիրիժոր՝ Իվան Վելիկանով)[5]։

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Homogarmonicus» դպրոցի հիմնադիրն է[19][20] (2012), որը բաժանմունքներ ունի Մոսկվայում[21] և Տարուսում։

Հինգ երեխաների հայր է[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Топ-50 татар Москвы: тихий миллиардер из Forbes, «тень» Шувалова и «наш Кобзон»». БИЗНЕС Online (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ««Меценат года» из калужской Тарусы». riarus.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Итальянская компания открыла в Калужской области производство керамических плит». Полномочное представительство Республики Татарстан в Российской Федерации (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «Российское гражданство итальянской керамики». www.vest-news.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Тарусский меценат». Портал НГ-РЕГИОН (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Артпроект: Мозаики Musivum в Казанском кремле». www.fondartproject.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  7. ««Меценат года» хочет открыть в Тарусе парк с художественной галереей и оранжерею». nikatv.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  8. «Выставка «Реликварий»». Архи Ру. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  9. «Художник и мозаика». Архи Ру. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  10. «В Государственном музее архитектуры имени А.В. Щусева состоялось открытие выставки «Геометрия света»». Архи Ру (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Впервые в Москве знаменитая мозаичная инсталляция «Золотая река»». Архи Ру (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  12. https://archi.ru/files/files_uploaded/1346.pdf
  13. «Анна Маполис: «Магия всегда сопровождала мозаику»». sobolev.moscow. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  14. http://october-tarusa.ru/sites/default/files/pdf/rulon_-_ispravlennyy_0.pdf
  15. «Конец того света». Новая газета - Novayagazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  16. «Третий Рим: художник по мозаике Марко Бравура». www.elledecoration.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  17. «Окское вдохновение итальянского маэстро». www.vest-news.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  18. «Мединский и деятели культуры вручили награды российским меценатам». ТАСС. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  19. 19,0 19,1 «Интервью с Исмаилом Ахметовым, Homogarmonicus — Реальное время». realnoevremya.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  20. «Школы: Школа гармоничного развития личности Хомогармоникус | ПОРТФОЛИО – Керамика ARCH-SKIN». arch-skin.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  21. «Школа гармоничного развития Фонда поддержки образования и культуры Исмаила Ахметова проводит набор детей». tnc-mo.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]