Իսկ դուք, ընկերներ, ոնց էլ նստեք․․․

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկ դուք, ընկերներ, ոնց էլ նստեք․․․
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորՑեզար Օրշանսկի[1]
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Լավրով
ԵրաժշտությունԺաննա Կոլոդուբ և Լև Կոլոդուբ
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1972

«Իսկ դուք ընկերներ, ոնց էլ նստեք…» (ռուս.՝ «А вы, друзья, как ни садитесь…»), խորհրդային նկարված մուլտֆիլմ է, Ի. Ա. Կռիլովի «Կվարտետ» առակի մոտիվներով։ Ստեղծվել է 1972 թվականին՝ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ցեզար Օրշանսկու կողմից[2]։ Ֆիլմը ստեղծվել է Արտասահմանի հետ մշակութային կապերի համամիութենական ընկերության պատվերով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստելով «Իսկ դուք ընկերներ, ոնց էլ նստեք…» ալբոմի առջև՝ տղան ներկերով վերակենդանացրեց առակի կերպարներին։ Լսելով նապաստակների կվարտետի ելույթը՝ նախանձ կապիկը ավանակին, այծին և արջին առաջարկեց ստեղծել երաժշտական կոլեկտիվ։ Դրա համար կապիկը նապաստակներից վերցրեց երաժշտական գործիքները և նրանց դուրս շպրտեց այդ ալբոմից։

Բաժանելով գործիքները ավանակին՝ այծին և արջին, կապիկը տեղավորեց իր ընկերներին և հնչեց երաժշտական կակոֆոնիան։ Բայց, չկարողանալով նվագել գործիքների վրա, ինքնավստահ կենդանիները, ինչպես էլ կանգնում էին, միշտ միմիյանց հրում էին, խանգարում մեկը մյուսին և ստեղծում կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք արդյունքում ավարտվում էին կռվով։

Տղան ավարտեց այս խայտառակությունը փակելով ալբոմը, ինչի արդյունքում բոլոր կենդանիները վերադարձան իրենց տեղերը, իսկ նապաստակների կվարտետը նորից հնչեցրեց հրաշալի մեղեդի։

Մուլտֆիլմում որևէ խոսք չի արտասանվում, միայն երաժշտություն է հնչում։

Ֆիլմի ստեղծողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Ն. Ժուրավլյով
Բեմադրող Ցեզար Օրշանսկի
Նկարիչ–բեմադրող Ալեքսանդր Լավրով
կոմպոզիտոր Ժաննա Կոլոդուբ, Լև Կոլոդուբ
Օպերատոր Անտոլի Գավրիլով
Ձայնային օպերատոր Իզրաիլ Մոյժես
Խմբագիր Սվետլանա Կուցենկո
Մուլտիպրիկատորներ Ալեքսանդր Լավրով, Կոնստանտին Չիկին, Ն. Բանդար
Օգնականներ Տ. Շվեց, Տ. Չերնի, Օ. Դերյաժնայա
Մոլտֆիլմի տնօրեն Իվան Մազեպա

Վերահրատարակում DVD–ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը թողարկվել է DVD–ի վրա, «Իսկ դուք ընկերներ, ոնց էլ նստեք…» մուլտֆիլմերի ժողովածուում (2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Big Cartoon DataBase — 1998.
  2. Про мультфільм «А ви, друзі, як не сідайте…» на каналі Укранімафільм(ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]