Իսլանդական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

19-րդ դարի երկրորդ կեսից գործել են սիրողական թատերախմբեր։ 1897 թվականին ստեղծվել է Ռեյկյավիկի թատերական ընկերությունը, որ բեմադրել է իսլանդական խոշոր դրամատուրգներ Գ. Կամբանի, է. Կվարանի և ուրիշների պիեսները։ 1950 թվականին ընկերության բազայի վրա ստեղծվել է Ազգային թատրոնը, որտեղ տրվում են դրամատիկական և երաժշտական ներկայացումներ։

Նշանակալի երևույթ են Հ. Կ. Լաքսնեսի պիեսների բեմադրությունները։ Խաղացանկում են նաև Հ. Իբսենի, Բերնարդ Շոուի, Ա․ Ստրինդբերգի, Անտոն Չեխովի, Ալեքսեյ Արբուզովի և ուրիշների երկերը։ Թատերարվեստի գործիչներից են՝ Ի. Վոգեն, Լ. Պաուլսոնը, Խ. Բյոռնսոնը։ Կաղապար:Իսլանդիա-անավարտ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։