Ինֆլատոն
Ենթադաս | Հիպոթետիկ մասնիկ և elementary boson? |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Բոզոնային |
Հիմնարար փոխազդեցություններ | Գրավիտացիա |
Տեսություն | Ալան Գութ |
Զանգված | 1016 ԳէՎ |
Սպին | 0 |
տիեզերքի ինֆլյացիոն մոդել |
Ինֆլատոն, հիպոթետիկ տարրական մասնիկ։ Սկալյար ինֆլատոնային դաշտի քվանտն է։ Ինֆլատոնային դաշտն ըստ ինֆլյացիոն տեսության, պատասխանատու է տիեզերքի արագ ընդարձակման համար Մեծ պայթյունից հետո 10−35-10−34 վայրկյան ժամանակահատվածում՝ շատ վաղ տիեզերքում[1] [2] [3]։ Ակալյար դաշտ է, առաջին անգամ տեսականորեն ձևակերպել է Ալան Գութը[1]։
Ինֆլատոնի զանգվածը կարող է հասնել 1016 ԳէՎ-ի[4]։
Ինֆլատոնը սկալյար մասնիկ է։ Ըստ հիպոթեզներից մեկի, ինֆլատոններ կարող են հանդիսանալ Հիգսի բոզոնները[5][6]։
Ինֆլատոնների տրոհումից հետո մնացել են հազիվ նկատելի անհամասեռություններ, սակայն տիեզերքում գերակշռող ճառագայթումը խանգարել է անկայունության զարգացմանը[7]։
«Ինֆլատոն» բառը կազմվել է մյուս տարրական մասնիկներին տրվող անվանումների նման (ինչպես ֆոտոն, գլյուոն, բոզոն կամ ֆերմիոն), ինֆլյացիա բառից։ Առաջին անգամ այս տերմինը կիրառվել է ‘After Primordial Inflation’ վերնագրված հոդվածում, որի հեղինակներն են Դ. Վ Նանոպոլոսը, Կ. Ա Օլիվեն և Մ. Սրեդնիկին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Guth, Alan H. (1997)։ The Inflationary Universe: The Quest for a New Theory of Cosmic Origins։ Basic Books։ էջեր 233–234։ ISBN 0201328402(չաշխատող հղում)
- ↑ Steinhardt, Paul J., Turok, Neil (2007)։ Endless Universe: Beyond the Bang։ Random House։ էջ 114։ ISBN 978-0-7679-1501-4
- ↑ Steinhardt, Paul J. (April 2011)։ «Inflation Debate: Is the theory at the heart of modern cosmology deeply flawed?»։ Scientific American։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-24-ին։ Վերցված է 2017-03-25
- ↑ McDonald, John. (1999-09-23)։ «Reheating Temperature and Inflaton Mass Bounds from Thermalization After Inflation»։ University of Glasgow։ Արխիվացված օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է 2013-01-13
- ↑ Bezrukov F. L., Shaposhnikov M. E. The Standard Model Higgs boson as the inflaton // Phys.Lett.B. — 2008. — Vol. 659. — P. 703—706.
- ↑ Atkins, Michael (March 2012)։ «Could the Higgs Boson Be the Inflaton?»
- ↑ Темная энергия во Вселенной КРАТКАЯ ИСТОРИЯ ВРЕМЕН
- ↑ Nanopoulos, D.V., Olive, K.A., Srednicki, M. (July 1983) “After Primordial Inflation” Physics Letters