Ինքնասպանությունը Հունաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունաստանն ունի ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշներից մեկը բարձր եկամուտ ունեցող երկրներից:

Հունաստանը չի համարվում ինքնասպանությունների բարձր մակարդակ ունեցող երկիր։ 2012 թվականին ԱՀԿ-ի կատարած հետազոտության համաձայն՝ Հունաստանը եղել է Եվրոպայում ինքնասպանությունների ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը[1]։ Հունական ինքնասպանությունների մակարդակը նույնպես ամենացածրերից է աշխարհում, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով, ինչպիսիք են հունական հասարակության մտածելակերպը և երկրի կլիման։

Ինքնասպանություններն ավելի հաճախ տեղի են ունեցել Հունաստանի պատմության ավելի վաղ շրջաններում, օրինակ՝ 1946 թվականի Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որտեղ շատերը պատերազմում կորցրել են իրենց հարազատներին[2]։

Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ Հունաստանում տեղի ունեցող ինքնասպանությունների թիվը կարող է թերագնահատվել։ Այդ արարքը երբեմն կարող է թաքցվել ընտանիքի անդամների կողմից կրոնական կամ այլ սոցիալական պատճառներով[3]։

Կան նաև դեպքեր, ինչպիսիք են Դիմիտրիս Քրիստուլասի կամ 45-ամյա ուսուցիչ Սավվաս Մետոյկիդիսի գործը, երբ նրանց որոշումները բողոքի ձև էին Հունաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի դեմ։

Հունաստանում ինքնասպանությունների թիվը ըստ տարիների[4]
Տարի Թիվ
1999 381
2000 382
2001 334
2002 323
2003 375
2004 353
2005 400
2006 402
2007 328
2008 373
2009 391
2010 377
2011 477
2012 508
2013 533
2014 565
2015 529
2016 484
2017 465
2018 567
2019 530

Ինքնասպանություններ ըստ տարածաշրջանի և մեթոդների[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցող տարածաշրջանը Կրետեն է, որին հաջորդում են Թեսալիան և Ատտիկան համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում։

Ինքնասպանության ամենատարածված մեթոդներն են կախվելը և բարձրությունից ցատկելը[5]։

Սեռ և տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես շատ այլ երկրների դեպքում, ինքնասպանությունից մահացող տղամարդկանց (76%) մասնաբաժինը ավելի բարձր է, քան կանանցը (24%)։

Ամենաբարձր հաճախականությամբ տարիքային խմբերը 60-64 տարեկան և 80 և բարձր տարիքի մարդիկ են[6]։

Երիտասարդների ինքնասպանությունների թվին են դասվում ձյուդոյի 20-ամյա մարզուհի Էլենի Իոանի և 25-ամյա ֆուտբոլիստ Յանիս Կոսկինիատիսի մահերը համապատասխանաբար 2004 և 2008 թվականներին։ 2012 թվականին 36-ամյա կինը նույնպես ինքնասպան է եղել ՝ նետվելով Աթենքի Պագրատի քաղաքի 6-րդ հարկի պատշգամբից[7]։

Հունաստանի միջամտությունը ինքնասպանության դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանում կա կազմակերպություն, որի նպատակն է կանխել ինքնասպանությունները. Նրանք, ովքեր մտածում են ինքնասպանության մասին կամ գիտեն մեկին, որը տառապում է ծանր դեպրեսիայից, առաջարկվում է զանգահարել 1018 համարին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jakub, Marian. «Suicide rates by country in Europe».
  2. ««Η αυτοκτονία δεν είναι θυσία» (Suicide is no self-sacrifice)». 2012 թ․ ապրիլի 23.
  3. «Ανακοίνωση της Εκκλησίας για την αυτοκτονία στο Σύνταγμα». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
  4. Sources: Hellenic Statistical Authority for years 1999-2016, Hellenic Police' Division of Informatics for years 2017-2018
  5. «Αυξάνονται οι αυτοκτονίες στην Ελλάδα: Οι θλιβεροί αριθμοί (Suicides are increasing in Greece: The sore numbers)». 2020 թ․ սեպտեմբերի 10.
  6. «Στατιστικά στοιχεία παρατηρίου αυτοκτονιών (Statistical data of suicides' observatory)». 2020 թ․ հուլիսի 14.
  7. «Έδωσε τέλος στην ζωή της πέφτοντας από τον 6ο όροφο πολυκατοικίας στο Παγκράτι». 2012 թ․ նոյեմբերի 15.
  8. «24ωρη γραμμή παρέμβασης για την αυτοκτονία».