Ինքնասպանության միջոցներ
Ինքնասպանության միջոցներ, ցանկացած միջոցներ, որոնց օգնությամբ մարդը կատարում է ինքնասպանություն՝ մտադրված հեռանալով կյանքից։
Ընդհանուր վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վիճակագրության ամենամահացու ինքնասպանության միջոցներն են կրակոցը հրազենից և կախվելը։ Դեղերից և այլ նյութերից թունավորումը, երակների կտրելը ամենաանարդյունավետ միջոցներ են, դրանցից հետո մարդը, որպես կանոն, մնում է կենդանի[1][2]։
Կախումը ամենատարածված ինքնասպանության միջոցն է ամբողջ աշխարհում, որը բացատրվում է իր արդյունավետությամբ և հասանելիությամբ[3]։ Սակայն տարբեր պետություններում այն օգտագործվում է տարբեր հաճախականությամբ, Ճապոնիայում 70 % տղամարդ և 60 % կին, սակայն նույն ժամանակ ԱՄՆ-ում այդ թվերը ավելի ցածր են՝ 18 % տղամարդ և 16 % կին[4]։
Ինքնասպանության միջոցներ և սեռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք, ըստ վիճակագրության, ավելի հաճախ են կատարում ինքնասպանության փորձեր, սակայն ամբողջ աշխարհում ավարտված ինքնասպանությունները (բացառությամբ Ասիայի) նշանակալիորեն բարձր է տղամարդկանց մոտ։
Եթե համեմատել կանանց հետ, ապա տղամարդիկ ինքնասպանություն են անում ավելի մահացու ձևերով։ Կան ենթադրություններ, որ տղամարդկանց համար ինքնասպանություն գործելը «ոչ տղամարդկային է», որոնք չեն համապատասխանում սեռային դերի և այդ պատճառով տղամարդիկ ընտրում են ավելի դաժան և արդյունավետ միջոցներ, որպեսզի ինքնասպանությունը հաստատ կկատարվի։ Նաև նշում են, որ կանայք ավելի անհանգստացնում է այն, թե ինչպես կնայվի իրենց մարմինը մահից հետո, այդ պատճառով նրանք ընտրում են միջոցներ, որոնք ավելի քիչ են տգեղացնում արտաքին տեսքը[5][6]։
Եթե կանայք և տղամարդիկ օգտագործում են նույն ինքնասպանության ձևը, տղամարդիկ մահանում են ավելի հաճախ[7]։
Ինքնասպանության միջոցների հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային առողջապահության կազմակերպության հետազոտությունների համաձայն՝ մի քանի ինքնասպանության ձևերի հասանելիության նվազման շնորհիվ, ինքնասպանությունների թիվը հնարավոր է նվազեցնել։ Օրինակ տոքսիկական պեստիցիդների արգելքը կամ դեղերի գնման սահմանափակումներ, որոնք վտանգավոր են կյանքի համար[3]։
Արյունահոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ, ովքեր պլանավորել են ինքնասպանություն կատարել, դրա արդյունավետությունը իմանալու համար կարող է սկզբում կատարեն ոչ խոր կտրվածքներ, որոնք գրականության մեջ անվանում են անորոշ վերքեր կամ նախնական վերքեր։ Հաճախ դրանք շատ զուգահեռ կտրվածքներ են, որոնք չունեն մահացու բնույթ[8]։
Երակների կտրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երակների կտրումը մարդիկ երբեմն կիրառում են իրենց վնասելու, այլ ոչ թե ինքնասպանության նպատակով, սակայն եթե արյունահոսությունն առատ է և /կամ անկառավարելի, ապա այդ գործողությունները հանգեցնում են սրտի առիթմիայի, այնուհետև` հիպոթերապիայի, ցնցման, անոթային խանգարման և/կամ սրտի կանգման։ Եվ վերջնականապես՝ վերջում հնարավոր է մահ[9]։
Անհաջող ինքնասպանության փորձի դեպքում անձը կարող է տառապել արտաքին ֆլեորային մկանների, գլիցիրիի կամ մեդալիալիի նյարդերի վնասվածքից, որոնք վերահսկում են ձեռքերի մկանները։ Այդ վնասվածքները կարող են հանգեցնել ժամանակավորապես կամ մշտականապես նվազեցնել զգայունությունը և/կամ շարժման ունակությունը, ինչպես նաև առաջացնում է քրոնիկ սոմատիկ կամ վեգետատիվ ցավ[10]։ Ինչպես ցանկացած արյունահոսություն՝ շրջանառվող արյան ավելի քան 40%-ի կորստի դեպքում, անհրաժեշտ է ագրեսիվ վերակենդանացում՝ հիվանդի մահը կանխարգելու համար։ Նախնական արյունահոսության կանխարգելման համար կիրառվում են առաջին բուժօգնության ստանդարտ մեթոդները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Spicer RS, Miller TL. Suicide acts in 8 states: incidence and case fatality rates by demographics and method // American Journal of Public Health. — 2000.
- ↑ Meerae Lim, Sang Uk Lee, Jong-Ik Park Difference in suicide methods used between suicide attempters and suicide completers // International Journal of Mental Health Systems. — 2014.
- ↑ 3,0 3,1 Vladeta Ajdacic-Gross, Mitchell G Weiss, Mariann Ring, Urs Hepp, et al. Methods of suicide: international suicide patterns derived from the WHO mortality database // Bulletin of the World Health Organization. — 2008.
- ↑ Ojima T, Nakamura Y, Detels R Comparative study about methods of suicide between Japan and the United States // Journal of epidemiology. — 2004.
- ↑ Värnik A, Kõlves K, et al. Suicide methods in Europe: A gender-specific analysis of countries participating in the “European Alliance Against Depression” // Journal of Epidemiology and Community Health. — 2008.
- ↑ Roland Mergl, Nicole Koburger, Katherina Heinrichs, András Székely, Mónika Ditta Tóth What Are Reasons for the Large Gender Differences in the Lethality of Suicidal Acts? An Epidemiological Analysis in Four European Countries // PLoS ONE. — 2015. — PMID 26147965.
- ↑ Cibis A1, Mergl R, Bramesfeld A, Althaus D, Niklewski G, Schmidtke A, Hegerl U. Preference of lethal methods is not the only cause for higher suicide rates in males // Journal of Affective Disorders. — 2012. — PMID 21937122.
- ↑ Pounder, Derrick. «Lecture Notes in Forensic Medicine» (PDF). էջ 6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Dutton MD. MBA, Richard P. «Pathophysiology of Traumatic Shock» (PDF). Web. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Bukhari, AJ; Saleem M, Bhutta AR, Khan AZ, Abid KJ. (2004 թ․ հոկտեմբեր). «Spaghetti wrist: management and outcome». J Coll Physicians Surg Pak. 14 ((10)): 608–11. doi:10.2004/JCPSP.608611. PMID 15456551.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Humphry, Derek. «Final Exit։ The Practicalities of Self-Deliverance and Assisted Suicide for the Dying». Dell. 1997. 240 стр.
- Philip Nitschke. «The Peaceful Pill Handbook». Exit International US, 2007. ISBN 0-9788788-2-5. 211 стр.
- Stone, Geo. «Suicide and Attempted Suicide։ Methods and Consequences». New York։ Carroll & Graf, 2001. ISBN 0-7867-0940-5.
- «Guide to a Humane Self-Chosen Death» Dr. Pieter Admiraal et al. WOZZ Foundation, Delft, The Netherlands. ISBN 90-78581-01-8. 112 стр
- Docker, Chris «Five Last Acts» (2nd edition) 2010. ISBN 978-1-4538-6937-6. 414 стр.
- Docker, Chris «The Exit Path» 2013 ISBN 978-1-4825-9409-6. 752 стр.