Ինտերլեյկին 2
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինտերլեյկին 2 (անգլ.՝ Interleukin-2, IL-2), ցիտոկին, ինտերլեյկինների խմբի ներկայացուցիչ, պեպտիդ, բորբոքման և իմունիտետի մեդիատոր։ Արտադրվում է T-բջիջների կողմից հակամարմնային և միտոգենային խթանմանն ի պատասխան։ Հասուն սպիտակուցն կազմված է 133 ամինաթթուներից և ունի 15,4 kDa մոլեկուլային զանգված։ Անհրաժեշտ է T-լիմֆոցիտների պրոլիֆերացիայի և իմունային պատասխանը կարգավորող այլ գործընթացների համար։ Ինտերլեյկին 2-ը գործում է ինտերլեյկին 2-ի հետերոտրիմերային համալիրի միջոցով, որը կազմված է 3 ենթամիավորներից՝ ինտերլեյկին 2 ալֆա ռեցեպտոր (CD25), ինտերլեյկին 2 բետա ռեցեպտոր (CD122) և ինտերլեյկին 2 գամմա ռեցեպտոր (CD132)։ Ինտերլեյկին 2-ը ակտիվացնում է բազմապիսի ազդանշանային ուղիներ, ինչպիսին են օրինակ՝ Ras/MAPK, JAK/Stat և PI3K/Akt (ֆոսֆոինոզիտիդ-3-կինազի ազդակային ուղի)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Proleukin website
- IL2 Resource Site Archived 2018-08-31 at the Wayback Machine.
- Ինտերլեյկին 2-ի ազդակային ուղիները