Ինվերնեսի պաշարում (1715)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինվերնեսի պաշարում
Թվական12 նոյեմբերի, 1715 թվական
Մասն է1715 թվականի Յակոբինյան շարժման մաս
ՎայրԻնվերնես, Շոտլանդիա
ԱրդյունքԿառավարության հաղթանակ
Հակառակորդներ
Բրիտանական կառավարությանը հավատարիմ կլաններ՝
Լովատի Ֆրեյզերներ
Ռոս կլան
Ֆորբս կլան
Մունրո կլան
Գրանտ կլան
Յակոբինյան կլաններ՝
Մաքքենզի կլան
Քեփոքի ՄաքԴոնալդ կլան
Հրամանատարներ
Լովատի 11-րդ լորդ Սիմոն Ֆրեյզեր
6-րդ բարոնետ սըր Ռոբերտ Մունրո
Քոուլի սըր Ջոն Մաքքենզի
Կողմերի ուժեր
Ֆրեյզերներ՝ 800
Ֆորբս՝ 200
Ռոս՝ 300
Մունրո՝ 400
Գրանտ՝ 800
Մաքքենզիներ՝ 300
Քեփոքի ՄաքԴոնալդ՝ 300
Ռազմական կորուստներ
1 սպանված[1]0[1]

Ինվերնեսի պաշարում, 1715 թվականի Յակոբինյան շարժման մաս, որը տեղի է ունեցել 1715 թվականի նոյեմբերին։ Ինվերնես քաղաքն ու Ինվերնես ամրոցը գրավված էին Մաքքենզի կլանի կողմից, որին առաջնորդում էր Քոուլի սըր Ջոն Մաքքենզին, որն էլ աջակցում էր յակոբինյան ապստամբությանը։ Լովատի 11-րդ լորդ Սիմոն Ֆրեյզերը՝ Լովատի Ֆրեյզեր կլանի ղեկավարը, Ռոզ կլանի և Ֆորբս կլանի օգնությամբ պաշարեց նրանց։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Ֆրեյզերը՝ Լովատի 11-րդ լորդը, ապրում էր աքսորում այն հեռանկարով, որ իր կլանն ու հողերը պետք է անցնեին ոմն Մաքքենզիի, որն ամուսնացած էր Լովատի լեդի Ամելիա Ֆրեյզերի՝ Լովատի 9-րդ լորդի դստեր և Սիմոնի երկրորդ զարմուհու[2] հետ։ 1715 թվականի յակոբինյան ապստամբությունն սկսվելիս Սիմոն Ֆրեյզերը՝ Լովատի 11-րդ լորդը, վերադարձավ Շոտլանդիա և, չնայած լինելով մոլի յակոբինյան, Շոտլանդիայում վերականգնվելու համար առաջարկեց իր ծառայությունները Ջոն Քեմփբելին՝ Արջիլի 2-րդ դքսին, որը Շոտլանդիայում[3] բրիտանական ուժերի ընդհանուր հրամանատարն էր։ Սա կլիներ ուժգին հարված յակոբինյաններին, այսպիսով Արջիլը ստիպված էր նրան հնարավորություն տալ[2]։

Լորդ Լովատը և Քուլլոդենի Ջոն Ֆորբսը, որը նույնպես աջակցում էր կառավարությանը, Քիլրավոք ամրոցում հանդիպեցին Ռոս կլանի[2] ղեկավար Հաֆ Ռոսի հետ։ Ռոսը հանովերյան կառավարության մոլի աջակից էր[2]

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովատը, Ֆորբսը և Ռոսը դասավորեցին իրենց միացյալ ուժերը Նեսս գետի ափին Ինվերնես ամրոցի[2] դիմաց։ Ինվերնեսի քաղաքային խորհուրդը (որն աջակցում էր յակոբինյաններին) սուրհանդակ ուղարկեց՝ Քեփփոչի[2] ՄաքԴոնալդ կլանի առաջնորդից օգնություն խնդրելով։ ՄաքԴոնալդները հետևից մոտեցան Ֆրեյզերներին, բայց Լովատն ուղարկեց պատվելի Թոմաս Ֆրեյզերին Ստրաթերրիքից նրանց զուգահեռ ընթանալու համար և քանի որ Քեփփոչ ՄաքԴոնալդը չէր ուզում հարձակվել Ինվերնեսի վրա, նա լեռներով[2] ուղղվեց դեպի հարավ[2]։ Քոուլի սըր Ջոն Մաքքենզին նույնպես սուրհանդակ էր ուղարկել Քլան Մաքինթոշին՝ Մոյ Հոլլի գլխավորին, խնդրելով, որ նա ուղարկի 500 մարդ Ինվերնեսի[2] 300 Մաքքենզիներին համալրելու համար։ Ի պատասխան, Լովատը հրամայեց իր զորքերին թողնել ճամբարն ու ուղղվել Ինվերնեսի հարավը՝ սպառնալով ամայացնել Մաքինթոշ երկրամասը[2]։ Մաքինթոշները հետ գնացին և երդվեցին, որ շարժվել էին միայն իրենց հողերը Քեփփոչի ՄաքԴոնալդից պաշտպանելու համար և որ չէին ցանկացել մասնակցել ապստամբությանը[2]։

Լովատը խորհուրդ արեց Վիգի կալվածատերերի և իր մարդկանց հետ, որոնք նախընտրում էին պաշարել յակոբինյանններին ու սովի մատնել նրանց, բայց դրա փոխարեն[2] նա որոշեց հարձակվել քաղաքի վրա։ Սակայն նախքան նրա որևէ քայլ անելը Արթուր Ռոսը՝ Քիլրավրոքի Ռոսի կրտսեր որդին, իր եղբայր Ռոբերտի ու մի բուռ մարդկանց հետ նավակով[2] հասել էր Ինվերնես։ Քիլրավրոքի Ռոսը և Քուլլոդենի Ֆորբսը արդեն պաշարել էին քաղաքը հարավ արևելքից[2]։ Սըր Ջոն Մաքքենզին, իմանալով անմիջական հարձակման մասին, դիրք զբաղեցրեց Թոլբութում, որը հզոր կառույց էր քաղաքի կենտրոնում և ծառայում էր որպես պահակատուն[2]։ Մթության մեջ Արթուր Ռոսը իր ատրճանակով անակնկալի բերեց պահակին և օգտագործելով նրան՝ բացել տվեց պահակատան դուռը[2]։ Ռոսը փորձեց ներխուժել, բայց պահակը տագնապ բարձրացրեց, որ նա թշնամի է, և Ռոսը ջախջախվեց դռան արանքում ու այդ դիրքում Մաքքենզիները[2][3] կրակելով սպանեցին նրան։ Նրա մարմինը ջարդված էր ու փամփուշտներից[3] ծակծկված։ Նա այս պաշարման միակ զոհն[3] էր։

Հաջորդ օրը Քոուլի սըր Ջեն Մաքքենզին համաձայնեց հանձնել Ինվերնեսը պայմանով, որ ինքը կարողանար գնալ ու միանալ Մարի կոմսին, որը յակոբինյանների բանակի[3] առաջնորդն էր։ Սըր Ջոն Մաքքենզին ու իր մարդիկ նավակներով անմիջապես փախան Ինվերնեսի ծովամատույցից, հետևում թողնելով ամբողջ ունեցվածքը, շտապելով խուսափել մոտեցող Ֆրեյզերների[3] հետ հանդիպումից։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1715 թվականի նոյեմբերի 12-ին հանովերյանները նվաճեցին Ինվերնեսը[3]։ Սիմոն Ֆրեյզերը, Լովատի 11-րդ լորդը, զինվորական երթով մտավ քաղաք Գրանտ կլանի 800 և Մունրո[3] կլանի 400 մարդու ուղեկցությամբ։ Լովատը հեռացավ Ինվերնեսից 1715 թվականի նոյեմբերի 15-ին սըր Ռոբերտ Մունրոյի՝ 6-րդ բարոնետի քաղաքապետ[3] նշանակվելուց հետո, և որոշ ժամանակ ապստամբների զինաթափումը շարունակվեց Մունրոյի զորախմբի օգնությամբ, որը գլխավորում էր նրա կրտսեր եղբայրը՝ Ջորջ Մունրոն, 1-ին Կուլկաիրնը[3]։ 1716 թվականի մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի Գեորգ I-ը փաստաթուղթ ստորագրեց, որով Սիմոն Ֆրեյզերը՝ Լովատի 11-րդ լորդը, քսան տարվա[3] մեջ առաջին անգամ համարվում էր ազատ, օրինական բրիտանական հպատակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fraser, Sarah. (2012). pp. 154.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Fraser, Sarah. (2012). pp. 121–146.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Mackenzie, Alexander. (1896). pp. 337.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fraser, Sarah. (2012). The Last Highlander: Scotland's Most Notorious Clan Chief, Rebel & Double Agent. 978-0-00-722950-5.
  • Mackenzie, Alexander. (1896). History of the Frasers of Lovat, with genealogies of the principal families of the name: to which is added those of Dunballoch and Phopachy.
  • Mackenzie, Alexander. (1898). History of the Munros of Fowlis.