Ինվարիանտներ (լատ.՝ invarians անփոփոխ), ընդհանուր տեսակետից օբյեկտն ինվարիանտ է որոշակի փոփոխությունների նկատմամբ, եթե նույնն է մնում այդ փոփոխությունների դեպքում։ Այս հատկությունը կոչվում է ինվարիանտություն, իսկ օբյեկտն ինքը՝ ինվարիանտ։
Մի երկրաչափություն զբաղվում է իրեն հատուկ ձևափոխությունների խմբի ինվարիանտների ուսումնասիրությամբ։ Կարևոր և հաճախ դժվար խնդիր է ձևափոխությունների խմբի բոլոր ինվարիանտների (կամ ինվարիանտի լրիվ համակարգի) նկարագրումը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 349)։