Ինջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինջու, անձնական, արտոնյալ կալվածք մոնղոլական պետության մեջ և իշխանություն։ Ոչ պայմանական հողային սեփականություն էր. ժառանգաբար անցնում էր սերնդից սերունդ և ենթակա էր օտարման։ 17-րդ դարի պատմագիր Ստեփանոս Օրբելյանը ինջուն անվանել է «ինշու» և այն բացատրել «տերունի» բառով։

Հայտնի է ինջուի երկու ձև՝

  • «ինշու»
  • «ինշու-ի խաս» կամ «խաս ինշու»։

Առաջինը իշխանական տան անդամներին և նրանց անմիջական վասալներին պատկանող կալվածքներն էին, երկրորդը՝ իշխանի անձնական տիրապետության տակ գտնվող հողերը։ Ինջուն հողատիրական հատուկ կատեգորիա չէր։ Ինջու էր և՛ մուլքը, և՛ իքտան, և՛ վակֆը, այն տարածվում էր նաև քաղաքների, բանակի և անգամ առանձին մարդկանց վրա։ Ինջուն տերմին էր, որով, ինչպես արաբերեն «խաս»-ով, նշվում էր մարդկանց հողային տիրույթները՝ հողային ֆոնդը։

Ինջուի կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինջուի կալվածքները ազատ էին պետությանը տրվող հարկերից, այդ հարկերը վերածվում էին ռենտայի և գանձվում ինջուի տիրոջ օգտին։ Ինջու էին դարձվում նվաճած, բռնագրավված կալվածքները, տիրույթները, քաղաքները։ Երաշխավորությամբ իրենց կալվածքներով հաճախ ինջուի մեջ էին մտնում տեղական ֆեոդալները։ Այդպես, իշխան Սմբատ Օրբելյանը թանկարժեք գոհար է նվիրել Մանգու խանին և Սյունիքը դարձրել նրա ինջու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png