Ինչպես կողոպտել բանկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես կողոպտել բանկը
անգլ.՝ How to Rob a Bank
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին և կինոկատակերգություն
Թվական2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնդրյուզ Ջենքինս
ԴերակատարներՆիք Սթալ, Էրիկա Քրիստենսեն, Գևին Ռոսդեյլ, Թերի Քրյուզ, Դևիդ Քերադայն և Լեո Ֆիցպատրիկ
Տևողություն88 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Ինչպես կողոպտել բանկը» (անգլ.՝ How to Rob a Bank),անկախ ամերիկյան ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Էնդրյուս Ջենկինսի կողմից, որի պրեմերան կայացել է 2007 թվականի մայիսի 20-ին Կաննի կինոշուկայում։ Նկարահանումներն ավարտվել են 2006 թվականի մարտին։ Այն ցուցադրվել է 2007-ի հունիսին Լոս Անջելեսի կինոփառատոնում[1]։ Ֆիլմը մի տղամարդու մասին է, ով հանկարծակի հայտնվում է բանկային կողոպուտի մեջտեղում և այն էլ՝ ավազակներից մեկի հետ, որը, պարզվում է՝ գեղեցիկ աղջիկ է, և նա վերջինիս պատանդ է վերցնում։ Ֆիլմը ներկայացվում է գլխավոր հերոսի տեսաօրագրի տեսքով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Թեյլորը պատահաբար հայտնվում է բանկային պահոցում մի գեղեցիկ աղջկա՝ Ջեսիկայի հետ, ով թալանում է այդ բանկը։ Պահեստից դուրս գտնվում են Ջեսիկայի հանցակիցները՝ զինված հանցախումբը՝ Սայմոնի գլխավորությամբ; Վերջիններս չեն կարողանում մուտք գոծրել պահեստ։ Բացի այդ, Ջեյսոնը զանգահարել է ոստիկանություն, որը սպա Դե Գեպսի հրամանատարությամբ շրջապատել է բանկի շենքը։ Եվ հիմա Ջեյսոնը այնպես պետք է կառավարի իրավիճակը, որ փրկի իրեն ու աղջկան և նույնիսկ փող աշխատի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Նիկոլաս Ստալ Ջեյսոն Թեյլոր
Էրիկա Քրիստենսեն Ջեսիկա
Գևին Ռսդեյլ Սայմոն
Թերի Քրուզ Դե Գեպս
Լեո Ֆիցպատրիկ Սայմոնի ավազակաղմբի կողոպտիչներից
Դևիդ Քերադայն Նիք

10 խորհուրդ ՝ բանկ կողոպտելու և ողջ մնալու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ընթացքում ցուցադրվող կողոպուտի խորհուրդների ամբողջական ցանկը։

  1. Որոշեք կողոպտել բանկը։
  2. Ծրագիր կազմեք
  3. Հավելյալ ծրագիր ունեցեք։
  4. Լավ կապ հաստատեք։
  5. Ուշադիր ընտրեք ձեր համախողներին։
  6. Պատրաստ եղեք անակնկալների։
  7. Խայտառակություն պատահում է։
  8. Ագահություն մի արա։
  9. Հիշեք, որ խայտառակություն է պատահում։
  10. Պետք է իմանաք, թե երբ հեռանաք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How to Rob a Bank (2007) - Release dates». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.(անգլ.)
  2. How to Rob a Bank - Box Office Data, DVD Sales, Movie News, Cast Information - The Numbers(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]