Ինչպես են ծնվում կենացները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես են ծնվում կենացները
ռուս.՝ Как рождаются тосты
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1962
ՌեժիսորԱնդրեյ Տուտիշկին
ԴերակատարներԳեորգի Վիցին, Լեոնիդ Խարիտոնով, Գեորգի Գեորգիու, Ալեքսեյ Գրիբով և Գրիգորի Շպիգել
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն29 րոպե

Ինչպես են ծնվում կենացները (ռուս.՝ Как рождаются тосты), խորհրդային կարճամետրաժ երգիծական ֆիլմ[1][2], նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Տուտիշկինը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մեծ տրեստում պատրաստվում են դիմավորել Նոր տարին։ Բոլորը շատ հոգսեր ունեն։ Հաշվետար Պլյուշն իրեն հատուկ բյուրոկրատական լրջությամբ հանդիսավոր պահին համապատասխան կենաց է պատրաստում։ Բայց նախատոնական խառնաշփոթի ընթացքում բոլորը մոռացել են սպառողի մասին, ով եկել է ստանալու սարքավորումը։ Նոր տարվա գիշերը նա փակված է մնում պահեստի նկուղում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Վիցին` Պլյուշ, տրեստի հաշվետար
  • Լեոնիդ Խարիտոնով` Գրեչկին, տրեստի կադրերի բաժնի աշխատող
  • Գեորգի Գեորգիու` Իվան Սվիրիդովիչ, պլանային բաժնի աշխատակից
  • Ալեքսեյ Գրիբով` ջրամատակարար
  • Յուրի Մեդվեդև` տրեստի մատակարարման բաժնի աշխատակից
  • Դմիտրի Մասանով` կադրերի բաժնի վարիչ
  • Թամարա Նոսովա` Լյալյա, գլխավոր ինժեների քարտուղարուհի
  • Վլադիմիր Պիցեկ` Սիդորենկո, պահեստապետ
  • Վլադիմիր Ռաուտբարտ` պլանային բաժնի պետ
  • Էմմա Տրեյվաս` գանձապահուհի
  • Վալենտինա Խմարա` Ռայա
  • Վլադիլենա Խարիտոնովա` Լյուդմիլա Իվանովնա, տնօրենի քարտուղար
  • Ալեքսանդր Խվիլյա` Դմիտրի Պետրովիչ, տրեստի տնօրեն
  • Գրիգորի Շպիգել` Արկադի Նիկոլաևիչ, տրեստի գլխավոր ինժեներ
  • Վիկտոր Մարկին` տրեստի աշխատակից
  • Դանուտա Ստոլյարսկայա` տրեստի աշխատակցուհի
  • Մարինա Ֆիգներ` տրեստի աշխատակցուհի
  • Վ. Պոլև` Կուրյատնիկով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Անդրեյ Տուտիշկին
  • Սցենարիստ` Վասիլի Սուխարևիչ
  • Օպերատոր` Էմիլ Գուլիդով
  • Կոմպոզիտոր` Ալեքսանդր Զացեպին
  • Նկարիչ` Բորիս Չեբոտարյով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Как рождаются тосты». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Ինչպես են ծնվում կենացները Ալեքսանդր Զացեպինի կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]