Իննա Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննա Սարգսյան
Ծնվել էհուլիսի 17, 1961(1961-07-17) (62 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1984)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Իննա Ռոբերտի Սարգսյան (հուլիսի 17, 1961(1961-07-17)), հայ մանկավարժ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, 1990-1993 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2012 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում[1]։

1984-1989 թվականներին դասավանդել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի լեզուների ամբիոնում։ 1989 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում, 2000 թվականից նույն համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ, 2014 թվականից՝ ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, 2015 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի խորհրդի անդամ
  • ՀՊՄՀ-ի «Գիտական տեղեկագիր» հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ
  • «Հատուկ կրթության հիմնախնդիրների» գիտամեթոդական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ
  • «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ[2]
  • ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի ուսումնա-մեթոդական խորհրդի անդամ

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քերականական կարգերի տիպաբանություն (2012 թ.)
  • Ռուսաց լեզվի մասնագիտորեն կողմնորոշված ուսուցման տեսական հիմունքները (բանասիրական ֆակուլտետներում) (2013 թ.)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վալերի Բրյուսովի» մեդալ, 2012 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Իննա Ռոբերտի Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Խմբագրական խորհուրդ, Իննա Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.