Ինյա լիճ
Ինյա լիճ | |
---|---|
Ինյա լճի զբոսայգի | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | Մյանմա |
ԲԾՄ | 16 մետր[1] |
Ավազանի երկիր | Մյանմա |
Ինյա լիճ (Եբրայերեն։ အင်းလျားကန် [ʔíɴjá kàɴ]; ավելի վաղ, Վիկտորիա լիճ), Ռանգունի, Բիրմայի (Մյանմա) ամենամեծ լիճը, որը յանգունցիների հայտնի հանգստի գոտի է և ժողովրդականություն վայելող մշակույթի ռոմանտիկ անվանի վայր։ Գտնվելով Ռանգունի կենտրոնից 6 մղոն (10 կմ) դեպի հյուսիս, Ինյա լիճը սահմանափակվում հյուսիսից Պառամի ճանապարհով (Parami Road ), արևմուտքից՝ Պյի ճանապարհով (Pyay Road), հարավ-արևմուտքից՝ Ինյա ճանապարհով (Inya Road), հարավում՝ Համալսարանական պողոտայով (University Avenue) և արևելքից՝ Կաբա այե պագոդա ճանապարհով (Kaba Aye Pagoda)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինյա լիճը արհեստական լիճ է, որը 1882 - 1883 թթ. ստեղծել են բրիտանացիները որպես ջրամբար Ռանգունի ջրամատակարարումը ապահովելու նպատակով[2]։ Լիճը ձևավորվել է փոքր բլուրների միջև մուսսոնային եղանակների ընթացքում գոյացած ծոցերից[2]։ Մի շարք խողովակների և մալուխների միջոցով Ինյա լճի ջուրը թափվում է Ռանգուն քաղաքի կենտրոնի մոտ գտնվող Կանդավգի լիճ։
1960 թվականին Ռանգունի համալսարանում անցկացվեց Հեռավորարևելյան տարածաշրջանային սկաուտական միջազգային շարժում կազմակերպության (անգլ.՝ WOSM /wʊzm/) երկրորդ համաժողովը, ինչպես նաև, որպես օժանդակ միջոցառում, Ինյա լճի մոտ տեղակայված Ինյալե ճամբարում անցկացվեց Հեռավոր Արևելքում առաջին Սկաուտ առաջնորդների ուսումնական համաժողովը։
1988 թ. մարտի 16-ին, պրո-դեմոկրատական ցույցերի ընթացքում երկու ուսանողների սպանությունից հետո, Պրոմ ճանապարհով (այժմ՝ Պյի ճանապարհ) երթի դուրս եկած ուսանողների և ՕՄՕՆ-ի անվտանգության ուժերի միջև բախում է տեղի ունեցել Ինյա լճի մոտակայքում, որի ընթացքում շատերը ծեծվել կամ խեղդվել են։
2009 թ.-ի մայիսի 4-ին ԱՄՆ քաղաքացի Ջոն Յեթավը լողալով անցել է Ինյա լիճը՝ այցելելով ափին գտնվող Բիրմայի քաղբանտարկյալ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիին, որն այդ ժամանակ տնային կալանքի տակ էր գտնվում[3]։ Դա եղել է մայիսի 27-ին նախատեսված կալանքից նրան ազատ արձակելուց երկու շաբաթ առաջ։ Նրանք երկուսն էլ ձերբակալվեցին միջադեպից հետո։
Բացառիկ գոտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինյա լճի մոտակայքը Ռանգոնի ամենահեղինակավոր թաղամասերից մեկն է։ Բացառությամբ հարավարևմտյան ափին գտնվող Ռանգունի համալսարանի հանրային այգու, առափնյա շրջանը հանդիսանում է երկրի մասնավոր սեփականության առավել թանկ տարածքներից մեկը։ Լիճը կարևոր հատկություն ունի, քանի որ նրա ափին տետեղակայված են Աուն Սան Սու Չժիի, հանգուցյալ ամենակարող Նե Վինի և ԱՄՆ-ի դեսպանի նստավայրերը։
Հասարակական մուտքը իրականացվում է Կաբա այե Պագոդա ռոադ ճանապարհից է և առավել հայտնի՝ Ինյա և Փյայ ճանապարհներից, Ռանգունի համալսարանի կողքով։ Լճի շուրջը ոտքով քայլելը տևում է երկու ժամ։
Ինյա լճի զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ռանգունի համալսարանի կողքին, 37 ակր (15 հեկտար) այգի է, որը հայտնի է որպես համալսարանի ուսանողների համար ռոմանտիկ ծանոթությունների անկյուն, և դա նկարագրված է բազմիցս Բիրմայի ժողովրդական մշակույթում (վեպեր, ֆիլմեր, երգեր և այլն)։ Այցելուները կարող են լողալ, առագաստանավային սպորտով զբաղվել և թիավարել։ Ռանգունի գլխավոր առագաստանավային ակումբը գտնվում է լճի ափին:[փա՞ստ]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- History of Rangoon, B. R. Pearn, American Baptist Missionary Press, 1939
- Scouting 'Round the World, John S. Wilson, first edition, Blandford Press, 1959
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Morning Mist over Inya Lake Flickr photos
- Inya Lake Embankment Garden Flickr photos