Ինը օր և ամբողջ կյանքում
Ինը օր և ամբողջ կյանքում ռուս.՝ Девять дней и вся жизнь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | վավերագրական ֆիլմ և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Զանին |
Սցենարի հեղինակ | Բորիս Դոբրոդեև |
Դերակատարներ | Նինա Ուրգանտ և Օլեգ Բասիլաշվիլի |
Օպերատոր | Յուրի Լեբեդև |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Պատմվածքի վայր | Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն |
Կինոընկերություն | Լենդոկ |
Տևողություն | 30 րոպե |
«Ինը օր և ամբողջ կյանքում» (ռուս.՝ Девять дней и вся жизнь), խորհրդային վավերագրական ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Յուրի Զանինի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Լյուբով Սերգեևնա Սոբոլևայի հերոսական ճակատագրի մասին։ Նա երազում էր բալետի մասին, սակայն դրա փոխարեն դարձել է բժիշկ և իր ամբողջ կյանքը նվիրել տարբեր երկրներում ժանտախտի դեմ պայքարելուն։ Այդ հիվանդության դեմ նրա վերջին պայքարներից մեկը եղել է Մոնղոլիայում 1945 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ Սոբոլևան խորհրդային հակաժանտախտային ջոկատի ղեկավարն էր Ձապխին քաղաքում։ Վտանգի ենթարկելով իր կյանքը՝ նա ինը օր միայակ պայքարել է սարսափելի հիվանդության դեմ՝ փրկելով մոնղոլ փոքրիկ տղային։
Մոնղոլիայում կատարած իր հակահամաճարակային աշխատանքի համար Սոբոլևան պարգևատրվել է մոնղոլական շքանշաններով՝ Բևեռային աստղի և Սուխե Բատորի շքանշաններով։
Նկարահանող անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Զանին
- Սցենարիստ՝ Բորիս Դոբրոդեև
- Դերասաններ՝ Նինա Ուրգանտ և Օլեգ Բասիլաշվիլի – կարդում են տեքստը, հնչյունավորում
- Օպերատորներ՝ Յուրի Լեբեդև և Սերգեյ Իվանյուխին
- Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալոշ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակի[1] և մեծ ժյուրիի երկրորդ մրցանակի[2] (2000 գերմանական մարկ[3]) Կարճամետրաժ կինոյի 26-րդ միջազգային կինոփառատոնում Օբերհաուզենում (1979), «Ոսկե վիշապ» հատուկ մրցանակի Կրակովի 17-րդ կինոփառատոնում (1980)[4], Կինոակումբների միջազգային ֆեդերացիայի ու Խաղաղության պահպանման ֆիննական կոմիտեի մրցանակի և Տամպերեի կինոփառատոնի պատվավոր դիպլոմի (1981)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Awards — 1980» (անգլերեն). FIPRESCI. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Костиков П. К. Кинематограф — посол мира и дружбы // Искусство кино. — 1981. — № 7. — С. 24. — ISSN 0130-6405.
- ↑ Grazzini, Giovanni Oberhausen. XXVI Festival del cortometraggio // Cinema ’80. — Roma-Bari: Laterza, 1981. — P. 252. — ISBN 8842033146
- ↑ «Nagrody 1980» (լեհերեն). Krakowski Festiwal Filmowy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «International Competition 1981». History of Tampere Film Festival (անգլերեն). Tampere Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аб Е. С. Мчащееся время // Нева. — 1981. — № 12. — С. 184—185. — ISSN 0130-741X.
- Ермакова Г. В. Человек и его свершения // Звезда. — 1981. — № 11. — С. 173—174. — ISSN 0321-1878.
- Марьямов Г. Дни доктора Соболевой // Литературная газета. — 6 августа 1980. — С. 8. — ISSN 0233-4305.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Девять дней и вся жизнь» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում