Ինդրեկ Վիսնապուու
Ինդրեկ Վիսնապուու | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1976[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
Ինդրեկ Վիսնապուու (մայիսի 4, 1976[1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի բասկետբոլի մարզիչ ու նախկին խաղացող, ով վերջին անգամ մարզել է Բասկետբոլի Չեմպիոնների լիգայի անդամ Տալլինի «Audentes/Noortekoondis» թիմին։
Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեմպիոնների լիգայում առաջին խաղը խաղացել է 1993 թվականի հոկտեմբերի 2-ին «Տարտու» թիմի կազմում։
1997 թվականին անդանագրվել է Տարտուի համալսարանի «Պոլարիս» թիմին։ Էստոնիայի առաջնությունում առաջին անգամ հաղթել է 1999–2000 մրցաշրջանում։
2000 թվականին պայմանագիր է ստորագրել «Հոտրոնիկ» թիմի հետ։
2003 թվականին պայմանագիր է ստորագրել «TTÜ/A. Le Coq» թիմի հետ[2]։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզչական կարիերան սկսել է 2002 թվականին, երբ նա դարձել է «TTÜ/A. Le Coq» թիմի մարզչի օգնականը, երբ դեռ ակտիվ 26-ամյա խաղացող էր։
2005-2007 թվականներին եղել է Էստոնիայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, իսկ 2005-2006 թվականներին՝ Էստոնիայի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական[2]։
2007 թվականին դարձել է Տարտուի համալսարանի իր նախկին թիմի մարզչի օգնական։ 2008 թվականի դեկտեմբերի 20-ին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ուլլար Քերդեին։ 2010 թվականի մայիսի 14-ին Վիսնապուան «Տարտուի» հետ հաղթել է Էստոնիայի առաջնությանը՝ եզրափակչում պարտության մատնելով «Ռակվեր Տառվասին»։ 2012 թվականի հունվարի 24-ին Վիսնապուն հեռացել է թիմից[3]։
2012 թվականի սեպտեմբերին դարձել է «Audentes/Noortekoondis» թիմի գլխավոր մարզիչը։
Մրցանակներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարտուի համալսարան
- Էստոնիայի լիգայի չեմպիոն՝ 2000
- 2000 թվականի Էստոնիայի գավաթակիր
Մարզչական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- TTÜ/A. Le Coq
- Էստոնիայի գավաթակիր 2003 (մարզչի օգնական)
- Տարտուի համալսարան
- Էստոնիայի լիգայի չեմպիոն 2008 (մարզչի օգնական), 2010
- Էստոնիայի գավաթի չեմպիոն 2009, 2010, 2011 թվական
- Բալթիական բասկետբոլային լիգայի գավաթակիր 2010 թ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ 2,0 2,1 «Visnapuu, Indrek» (Estonian)։ ESBL
- ↑ «Visnapuu astus TÜ korvpallimeeskonna peatreeneri kohalt tagasi» (Estonian)։ Postimees։ հունվարի 24, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Indrek Visnapuu at basket.ee