Ինգ Ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգ Ին
Ying Yin.png
Ծնվել էմարտի 28, 1916(1916-03-28)
ԾննդավայրՊեկին, Beiyang Government
Մահացել էհունվարի 23, 1942(1942-01-23) (25 տարեկանում)
Մահվան վայրՇանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն
ՔաղաքացիությունFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Ying Lianzhi?
Ying Yin Վիքիպահեստում

Ինգ Ին (չինարեն՝英茵, մարտի 28, 1916(1916-03-28), Պեկին, Beiyang Government - հունվարի 23, 1942(1942-01-23), Շանհայ, Վան Ցզինվեյի մարիոնետային կառավարություն), 1930-ականների և 1940-ականների Չինաստանի ամենահայտնի դերասանուհիների: 1942 թվականի Հոնկոնգի օկուպացիայի ժամանակ աշխատել է Չինաստանի գործակալական հետախուզությունում: Նա օգնել է Հոնկոնգի մի բնակչի, որը ձերբակալվել էր ճապոնացիների կողմից, բայց նրանք կրակում են այդ բնակչին: Ինգ Ինը, որ սիրում էր նրան, չի ընդունում այդ փաստը և ինքնասպանություն է գործում՝ մեծ քանակի ափիոն օգտագործելով:

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգ Ինը ծնվել է Պեկինում Բեյջանական կառավարության ժամանակ: Նա սերում է թատերական ընտանիքից և հանդիսանում է Ինգ Լիանժիի դուստրը:

Փիփինգի ավագ դպրոցը ավարտելուց հետո նա գնում է Շանհայ, որտեղ մասնակցում է Լի Ջինհուինի և «Lianhua» ֆիլմ ընկերության կազմակերպած երգի և պարի դասընթացին: 1936 թվականին նա սկսում է համագործակցել «Mingxing» ֆիլմ ընկերության հետ, նկարահանվում է «Խաչմերուկները»շոուում, «Տիեզերական երազանք» ֆիլմում[1]:

Շոուի ավարտից հետո սկսվում է երկրորդ չին-ճապոնական պատերազմը: Ինգ Ինը ռոմանտիկ կապեր է ունենում Չինաստանի բարձրաստիճան կառավարության ներկայացուցիչ Փինգ Զու Րենի հետ: 1941 թվականի ապրիլին Փինգ Զու Րենը ձերբակալվում է ճապոնական ռազմական ոստիկանության կողմից: Նա 1942 թվականի հունվարի 8-ին մահապատժի է ենթարկվում Ճապոնիայի ժանդարմանիայի կողմից: Նրա մարմինը վերադարձվում է իր ընտանիքի կողմից և թաղվում Հոնգ Չավի միջազգային գերեզմանատանը: Ինգ Ինը խոստանում է աջակցել նրա ընտանիքին: 1942 թվականի հունվարի 23-ին նա Շանհայի «Park Hotel» հյուրանոցի 10-րդ հարկի համար 708 սենյակում ինքնասպանություն է գործում: Երբ նա մենակ է մնում, փակում է դուռը և օգտագործում մեծ քանակությամբ ափիոն և քնաբեր դեղամիջոցներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ying Yin»։ Mtime.com։ Վերցված է November 9, 2017