Ինգրիդ Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Անդերսեն
Ծնվել է1965
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն ՀԱՀ

Ինգրիդ Անդերսեն (անգլ.՝ Ingrid Andersen, 1965), հարավաֆրիկացի բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդ Անդերսենը ծնվել է 1965 թվականին, Յոհանեսբուրգում[1]։ Հինգ տարի աշխատել է Գրեհամսթաունում, Արևելյան Քեյփ, 2007 թվականին տեղափոխվել է Քվազուլա-Նատալ[2]։

1980-ական թթ. աշխատել է որպես թատերական հրապարակախոս։ Երբ Հարավային Աֆրիկան առաջին ժողովրդավարական ընտրություններից հետո սկսեց վերականգնվել, Անդերսենն ակտիվորեն ներգրավվեց համայնքային զարգացման մեջ որպես Ռոզբենկի անօթևանների ասոցիացիայի գործադիր տնօրեն, այնուհետև՝ որպես Ռոդոսի համալսարանի համայնքների ներգրավվածության մենեջեր։ Նա աշխատում է Քվազուլա-Նատալի համալսարանում մարդու իրավունքների պաշտպանության, բուժման և հաշտեցման գործում` հատուկ ուշադրություն դարձնելով բռնության այլընտրանքային ծրագրին[3]։

Անդերսենի ստեղծագործական առաջին հավաքածուն՝ «Excision»-ը, ներկայացվել է 2005 թվականի Արվեստի ազգային փառատոնում։ Արվեստի փառատոնի Wordstock թերթում այն ներկայացվեց որպես «լավ պատրաստված, վերահսկվող և հակիրճ ... ուժեղ դեբյուտային հավաքածու, որը ներառում է զգայուն և սուր ուրվագծեր ... Անդերսենն իր գրիչն օգտագործում է վիրահատական ճշգրտությամբ» (Warren 2005):

Անդերսենի բանաստեղծությունները հայտնվել են հարավաֆրիկյան գրական ամսագրերում, այդ թվում՝ Imprint, Green Dragon, Aerial, Slugnews, Carapace և New Coin: Նա իր ստեղծագործությունները ներկայացրել է WordFest-ում 2004 և 2005 թվականներին, ինչպես նաև 2009 թվականի Հիլթոնյան արվեստի փառատոնում։

Անդերսենը բանաստեղծությունների և լուսանկարների հարավաֆրիկյան առցանց Incwadi ամսագրի խմբագիրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tourism, KZN Literary. «Ingrid Andersen». www.literarytourism.co.za (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  2. Michelle McGrane in conversation with Ingrid Andersen
  3. Ingrid Andersen’s Piece Work

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Four powerful new EC poets". Saturday Dispatch 2 July 2005. p. 14
  • Warren, Crystal. "Out into the world" Wordstock, 7 July 2005. p 2