Իմ մոլորակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ մոլորակը
Ժանրպատանեկան
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԴավիթ Գյուրջինյան
Հիմնադրվել է2011 թ․
ՀրատարակիչԷդիթ Պրինտ
ԵրկիրՀայաստան

Իմ մոլորակը, պատանեկան պատկերազարդ ամսագիր։ «Էդիթ Պրինտ»-ի հրատարակություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ մոլորակը» ամսագիրը լույս է տեսել 2011-2014 թվականներին Երևանում։ Ամսագրի խմբագիրը Դավիթ Գյուրջինյանն է։ Ամսագրում ներկայացվել են հայ և օտարազգի շնորհալի պատանիներն ու երիտասարդները։ Տպագրվել են հայ դասական ու ժամանակակից գրողների ստեղծագործություններ, հարցազրույցներ նոր սերնդի ճանաչված անձանց հետ։

Ամսագրին աշխատակցել են արձակագիր Հ. Վարդումյանը, աստղագետ Հ. Հարությունյանը, դերասան Ա. Ադամյանը և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։