Իմ մարմինն իմ ընտրությունն է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Իմ մարմինն իմ ընտրությունն է» կարգախոսը ցուցանակի վրա՝ Մինեսոտայում, 2019 թվականի մայիս

«Իմ մարմինն իմ ընտրությունն է», ֆեմինիստական կարգախոս, որն օգտագործվում է մի քանի երկրներում և հաճախ վերաբերում է մարմնական ինքնուրույնության և աբորտների հետ կապված հարցերին։

Ֆեմինիստները պաշտպանում են մարդու ինքնորոշման և ընտրության իրավունքը, իրենց մարմինը սեռական, ընտանեկան և վերարտադրողական համատեքստում տնօրինելը։ «Իմ մարմինն իմ ընտրությունն է» կարգախոսը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և կիրառվում է տարբեր երկրներում։ Դրա օգտագործումը տարբեր երկրներում տարբեր հակասությունների պատճառ է դարձել, սակայն այն հաճախ օգտագործվում է ցույցերի ժամանակ նաև որպես տարբեր ֆեմինիստական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու միջոց։

Լոզունգի օգտագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Անջում Ալտաֆուի՝ այս տերմինի պատմությունը կապված է 17-18-րդ դարերում ավատատիրության փոփոխության գործընթացի հետ։ «Իմ մարմինը իմ ընտրությունն է» կարգախոսը պարտադրվեց մարդկանց կողմից՝ փորձելու պաշտոնապես կարգավորել ստրկությամբ աշխատողների սեփականությունը։ Նրանց մարմինները դիտվում էին որպես մասնավոր սեփականություն և նրանց վրա տարածվում էր սեփականության բոլոր իրավունքները[1]։

1969 թվականի վերջին կանանց վերարտադրողական իրավունքների համար ֆեմինիստական պայքարի շրջանակներում կարգախոսը վերաիմաստավորվեց և հետագայում դարձավ ֆեմինիստական համընդհանուր պայքարի մասը։

Կանանց իրավունքների շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց իրավունքների հասկացության հետ կապված հարցերը ներառում են ֆիզիկական անձեռնմխելիության և ինքնավարության իրավունքը, սեռական բռնությունից ազատությունը, քվեարկելու և պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը, իրավական պայմանագրեր կնքելը, ընտանեկան իրավունքում հավասար իրավունքներ ունենալը, աշխատելը, արդար և հավասար աշխատանքի իրավունք ունենալը, վերարտադրողական իրավունքներ ունենալը, սեփականությունը տնօրինելու իրավունքը, ինչպես նաև կրթության իրավունք ունենալը։ Ուրսուլա Բարիի խոսքով՝ մարդկության ողջ պատմության ընթացքում կանանց մարմնական ինքնուրույնությունը վիճարկվել է։

Այն գաղափարը, որ մարմինը (բայց ոչ միտքը) ասոցացվում է կանանց հետ, պատմականորեն արդարացում է ծառայել այն բանի, որ կինը դիտարկվի որպես սեփականություն, առարկա և փոխանակվող ապրանք (տղամարդկանց շրջանում)։ Օրինակ՝ կանանց մարմինները պատմության ընթացքում օբյեկտիվացվել են՝ նորաձևության, սննդակարգի, վարժությունների ծրագրերի, կոսմետիկ վիրաբուժության, ծննդաբերության և այլ գաղափարախոսությունների փոփոխման հետ մեկտեղ՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնք հանդես են եկել որպես բարոյականության կրողներ՝ պատասխանատու աշխատանքի և արյունալի պատերազմներում ճակատամարտելու համար։

Միջին կամ բարձր դասի կանանց բնորոշ է այն գաղափարը, որ կնոջ ռասան և սոցիալական դասը կարող են որոշել, թե արդյոք նրա մարմինը կդիտարկվի որպես զարդարանք և կպաշտպանվի։ Բնակչության ստորին շերտերի կամ գունավոր կանանց մարմինը կարող է օգտագործվել աշխատանքի մեջ և շահագործման առարկա հանդիսանալ։ ֆեմինիստական ակտիվիզմի երկրորդ ալիքը պաշտպանում էր վերարտադրողական իրավունքներն ու ընտրությունը։ Ըստ Բարրիի՝ կանանց առջև ծառացած մարտահրավերները ներառում են սեռական օբյեկտիվացում, սեռական ոտնձգություն և սեռական և գենդերային բռնություն։ Բարրին շեշտում է, որ բռնությունից կանանց ազատությունը կապված է ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի հետ։ Վերարտադրողական իրավունքների մասին խոսելիս հարկ է նշել, որ մարմնական ինքնուրույնության տակ թաքնված է ազատ ընտությունը։ Բարրիի խոսքով, հղիության արհեստական ընդհատման իրավունքը և դրա հասանելիությունը կանանց մարմնական անկախության հասնելու վերջին փորձերից մեկն է[2]։

Ըստ Շեհզիլ Մալիկի՝ այս կարգախոսը նշանակում է, որ մարդկանց միջև բոլոր գործողությունները պահանջում են համաձայնություն։ Կանայք չպետք է զգան, թե ինչպես են իրենց մարմինը շոշափում, ինչպես են նրանց սպառնում, հալածում կամ բռնության ենթարկում[3]։ Նիդա Քիրմանիի խոսքով՝ այս կարգախոսը խախտում է հայրիշխանության այն սկզբունքները, որոնցով վերահսկվում և շահագործվում են կանայք՝ իրենց կամքին հակառակ։ Քիրմանին ասում է, որ նրանք, ովքեր դեմ են կարգախոսին, հավերժացնում են բռնաբարության, սեռական ոտնձգությունների, մանկահասակ ամուսնությունների, ֆիզիկական բռնության, բժշկական օգնության բացակայության, ընտանեկան բռնության, մարդկանց թրաֆիքինգի և պարտադրված աշխատանքի կամ ստրկության մշակույթը։

Ըստ Սոնդրա Հորթոն Ֆրեյլիի՝ կանացի մարմինը որոշվում է ոչ թե նրա վրա դրված սահմանափակումներով, այլ ինքն իրենից կյանքի փորձ է ներկայացնում, որը ստեղծվել է ազատ կամային գործողությունների և ընտրության միջոցով՝ բանականության հետ փոխկապակցված[4]։ Էմմա Ֆրեյզերը պնդում է, որ հենց մարմնական անկախության բացակայության պատճառով է, որ հասարակությունը ժխտում է, որ կանայք, բացի մարմնից, ունեն նաև միտք, զգացմունքներ և կամք։ Սա հավասարազոր է կանանց նկատմամբ դաժանության[5]։

«Իմ մարմինն իմ ընտրությունն է» շարժումը հատվում է նաև դասակարգային պայքարի հետ, որը նույնպես կապված է «կենսաքաղաքական վերահսկողության մերժման և անկախ կյանքի ու ընտրության իրավունքի հաստատման հետ»[6]։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարգախոսի օգտագործման որոշ տարբերակներ չեն բխում ֆեմինիստական տեսանկյունից, սակայն դեռ մարմնական ինքնուրույնության հայեցակարգ են ձևավորում։ Օրինակ, նրանք, ովքեր դեմ են պատվաստումներին, այս կարգախոսը օգտագործեցին իրենց իրավունքը արտահայտելու պատվաստումից հրաժարվելու կամ իրենց երեխաներին չպատվաստելու համար։ Կարգախոսն օգտագործվել է նաև այն մարդկանց կողմից, ովքեր դեմ են COVID-19 համավարակի ժամանակ դիմակներ կրելուն[7][8][9]։

Նրանք ովքեր դեմ են նորածինների թլպատմանը, օգտագործել են այս կարգախոսը՝ որպես երեխաների սեռական օրգանները փոփոխելու պրակտիկայի քննադատություն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anjum Altaf (2020 թ․ մարտի 17). «'My body, my choice'». DAWN.COM (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Ursula Barry What do we mean by bodily autonomy? And what does bodily autonomy mean for women in particular?(անգլ.). — New Binary Press, 2018-03. — ISBN 978-0-9935803-6-9.
  3. Deutsche Welle (www.dw.com). «Women's Day: Pakistani women demand bodily rights, gender equality | DW | 08.03.2020». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  4. Sondra Horton Fraleigh Dance and the Lived Body: A Descriptive Aesthetics. — University of Pittsburgh Pre, 1987. — 330 с. — ISBN 978-0-8229-7170-2
  5. Emma Fraser (2020 թ․ մարտի 9). «Love, friendship, and bodily autonomy in Never Let Me Go». SYFY WIRE (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  6. Zabalaza | Politics of voices: notes on gender, race & class (2013). — 2013. — 8 с.
  7. How Masks Went From Don’t-Wear to Must-Have During the Coronavirus Pandemic(անգլերեն) // Wired. — ISSN 1059-1028.
  8. «"My Body, My Choice" Doesn't Apply to Coronavirus». www.vice.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. «'My body, my choice': Sen. Chase defends maskless indoor campaign event». WTVR (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  10. Keatley, Susan Reslewic (2020 թ․ ապրիլի 18). «Should You Circumcise Your Baby Boy?». The New York Times. 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.