Jump to content

Իմ կյանքը (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմ կյանքը (այլ կիրառումներ)
Իմ կյանքը
ռուս.՝ Моя жизнь
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՁևՆովել
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1896

«Իմ կյանքը», Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը` գրված 1896 թվականին[1]։ Առաջին անգամ հրապարակվել է 1896 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ № 10-12, Նիվա ամսագրի ամենամսյա գրական հավելվածում։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակն առաջին անգամ տպագրվել է 1896 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ թիվ 10-12-ի, Նիվա ամսագրի ամենամսյա գրական հավելվածում։ Մի քանի համարներում վիպակի տպագրությունը պայմանավորված էր հետևյալ նկատառումներից ելնելով՝ կապված Նիկոլայ II-ի թագադրումից հետո աշխատողների գործադուլների աճի հետ և նոր գրաքննության նշանակումից հետո հրատարակիչներն ավելի մեծ խիզախություն էին ակնկալում։ Հետևաբար, վիպակի տեքստը ամսագրում այնպես էին բաժանել, որ առաջին գրքում ներառվեն առաջին հինգ գլուխները, որոնք ավելի քիչ գրաքննություն էին պարունակում։ Դա պետք է լռեցներ գրաքննության զգոնությունը։

Հեղինակի կողմից վերամշակված վիպակն ընդգրկվել է Սուվորինի հրատարակած պատմվածքների «Տղամարդիկ» հավաքածուում։ «Իմ կյանքը» վիպակը հավաքածուի 7 հրատարակություններում (1897-1899) հրատարակվել է առանց փոփոխությունների։ Չեխովի որոշ ուղղումներով վիպակը ներառվել է 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի հրատարակած ժողովածուի 9-րդ հատորում[2]։

Վիպակում արտացոլված է կյանքի տպավորությունների շղթան՝ սկսած գրողի մանկությունից։ Պ. Սուրոժսկին (Պ. Ն. Շատիլով) գրել է.

...թվում է, թե Չեխովը գրելիս մտածել է Տագանրոգի մասին...[3]

Չեխովը վիպակի վրա սկսել է աշխատել 1896 թվականի փետրվարին, և այն ավարտել է նույն թվականի հուլիսի վերջին։ Վերնագրի հետ կապված որոշ անհամաձայնություններ են եղել։ Չեխովին դուր չէր գալիս «Իմ կյանքը» անվանումը. նա ցանկանում էր անվանել «90-ականներին»։ «Նիվա» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Տիխոնով-Լուգովոն որոշել է, որ առաջարկվող անունը ինչ ոչ մի հուշամատյան է և առաջարկել է ներկայիս անունը։ Հեղինակը չի առարկել։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Литературный музей А. П. Чехова. Сборник статей и материалов, вып. 4, Ростов н/Д., 1967, стр. 91.
  • Чехов А. П. Моя жизнь: (Рассказ провинциала) // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. James N. Loehlin The Cambridge Introduction to Chekhov 2010 1139493523 p.92. “Three Years” (1895), and “My Life” (1896).
  2. Muratova, K. D. Commentaries to Моя жизнь.
  3. П. Сурожский. Cтатьz «Местный колорит в произведениях А. П. Чехова». «Приазовский край», 1914, № 172, 3 июля

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]